Հաջողության գաղտնիքներ

Երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսելու համար. տարիքի մասին

2014թ-ի ձմեռն է: Չեք էլ հասցնի աչքը թարթել, երբ արդեն 2015 թվականն է: Այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը կամ կլինի նույն կետում կամ շարժված կլինի առաջ: Բայց ետ գանք 2014 թվական: Դուք ինչ-որ տարիքում եք, կյանքում որոշ բաներ հասցրել եք անել, որոշներն էլ՝ ոչ: Միգուցե սկսել եք, բայց կիսատ եք թողել, միգուցե ընդհանրապես չեք սկսել կամ էլ արդեն սկսել և ամեն ինչի հասել եք: Եվ հանկարծ ձեր մտքով անցնում է. «ես … տարեկան եմ, բայց ….: Ուշ չէ՞»: Երբեմն մարդու մոտ զգացումներ են լինում, որ նա մեծ է, ժամանակն անցել է և նա շատ բաներ չի հասցրել անել: Եվ դա լինում է ցանկացած տարիքում, նույնիսկ մարդկանց մոտ, ում մոտ կյանքը դեռ «նոր է սկսվում»: Ափսոսանք, ցավ, տրամադրության անկում. սրանք այն զգացումներն են, որոնք այդ պահին մարդը զգում է: Բայց…

Բայց եկեք զգացմունքային մակարդակից ետ վերադառնանք իրականություն: Ափսոսելով, մտածելով և «տանջվելով»՝ ոչինչ հնարավոր չէ փոխել: Մեկ տարին բավական մեծ ժամանակաշրջան է ամեն ինչ փոխելու և ոչինչ չփոխելու համար: Կապ չունի, թե ինչ տարիքում եք, ինչ եք այդ պահին զգում, ինչ եք հասցրել անել և ինչ՝ ոչ: Միևնույնն է, 1 տարի հետո գալու է 2015թ-ը և մեզանից յուրաքանչյուրը կամ կրկին լինելու է նույն կետում, կամ շարժված է լինելու առաջ: Ավելի լավ է սկսել ամեն ինչ փոխել հենց հիմա, այս պահից, քան ափսոսալ, թե ինչու չեք փոխել մինչ այս պահը: Հիշեք՝ ցանկացած տարիքում կարելի է սկսել «զրոյից» և հասնել ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել կյանքը նախկինում: Այնպես որ, տարիքը թող լինի այն նվազագույնը, որ ձեզ կարող է անհանգստացնել: Ցանկացած մարդ պոտենցիալ հանճար է և դա տարիքից կախված չէ: Դա վերաբերվում է նաև Ձեզ՝ հարգելի ընթերցող:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • "Ափսոսելով, մտածելով, "տանջվելով"` ոչինչ հնարավոր չէ փոխել": Եվ իսկապես այպես է, միայն ժամանակը կանցնի` 365-1 … Գնահատեք ու արժևորեք ամեն վայրկյանը, այն էլ չի կրկնվելու…
    Շնորհակալություն ոգեշնչող և մոտիվացնող հոդվածի համար

  • բոլոր հարցերի պատասխանը՝ թանատոֆոբիա, ազատվեք այս ցավից (ինչը պրակտիկորեն անհնար է) , և ամեն ինչ լավ կլինի

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»