Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հետաքրքիր է

Երկու ֆիլմ, որոնք Ձեզ մեկընդմիշտ կփոխեն

Վերջին ամիսներին մոտս այնպիսի զգացողություն է լինում, որ մտածելով միայն առօրյա բաների մասին, մենք «փոքր» ենք մտածում: Այն, ինչով մենք զբաղվում ենք և այն, ինչին մենք ձգտում ենք, պետք է շարունակենք, բայց միաժամանակ պետք է տեսնենք պատկերն ավելի լայն: Գիտակցության մակարդակը պետք է անընդհատ ընդլայնել, քանի որ դա օգնում է հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ենք անում, ինչու ենք անում և ինչ կարող ենք անել, որպեսզի ինչ-որ բան դեպի ավելի լավը փոխենք:

Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել երկու փաստագրական ֆիլմ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել վրաս և օգնել են ավելի գնահատել ու հասկանալ մեզ շրջապատող աշխարհը և ավելացրել են գիտակցումս, թե ինչ եմ ես ուզում կյանքում: Հուսով եմ դրանք նմանատիպ ազդեցություն կունենան նաև Ձեզ վրա:

Առաջին ֆիլմը BBC-ի փաստագրական ֆիլմերի շարքից է և ներկայացնում է մեզ շրջապատող աշխարհի, մասնավորապես՝ մարդու ստեղծման պատմությունը 2 ժամում: Հիանալի ֆիլմ է ավելի լավ հասկանալու, թե ով ենք մենք:

Երկրորդ ֆիլմը օգնում է հասկանալ, թե որքան մեծ է աշխարհը և որքան փոքր կտորի վրա ենք մենք ապրում: Ֆիլմում տեսնում ես, թե ինչպես են ապրում մարդիկ աշխարհի մյուս ծայրերում, ինչն է նրանց համար կարևոր, ինչպես է տարբերվում նրանց ապրելակերպը, և դա նույնպես ստիպում է չկենտրոնանալ միայն քեզ վրա և ավելի լայն մտածել:

Հանգստյան օրեր են առջևում, հուսով եմ կհասցնեք երկու ֆիլմն էլ դիտել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Երկրորդ ֆիլմը դիտել եմ անցած տարի, բայց մինչև հիմա անընդհատ տարբեր հատվածներ ֆիլմից նայում եմ, բացի այն որ հասկանում ես, որ աշխարհում մարդիկ կան, ովքեր ջուր ունենալու համար երկարատև ու տքնաջան աշխատանք են կատարում… շատ ուսուցողական է, Հոլանդիայի ծաղիկների մասին առաջին անգամ այս ֆիլմում եմ դիտել… շատ հետաքրքիր է տեսնել աշխարհը մի քանի ժամում 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»