Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Կյանքում միշտ էլ տեղ կա սխրանքի. Հովհաննես Լոլոյան

Վերջերս ծանոթացա մի մարդու հետ, ում՝ տարիներ առաջ կատարած սխրանքը հիացմունքի է արժանի: Հովհաննես Լոլոյանը 2004թ-ին անվասայլակով անցնում է մոտ 2400 կիլոմետր՝ անցնելով 7 երկրների տարածքով և հասնելով Գյումրիից Աթենք: Պատկերացնո՞ւմ եք: Մտքի ազատության և կամքի հսկայական ուժի պատմություն է սա:

Երբ խոսում էի Հովհաննեսի հետ, այսպիսի մի պատմություն պատմեց նա: Դեպի Աթենք ճանապարհը հաղթահարելուց հետո, որոշ ժամանակով նա մեկնում է ԱՄՆ: Գլենդելի հյուրանոցներից մեկի համարում, երբ նրանից հարցազրույց է վերցնում իրանահայ լրագրողուհին, կիսաբաց դռան արանքով Հովհաննեսը նկատում է հյուրանոցի մեքսիկացի մի աշխատողի և ընդհատելով հարցազրույցն ու ներողություն խնդրելով՝ հրավիրում է նրան ներս և խնդրում լուսանկարել իրենց: Երբ մեքսիկացին գնում է, զարմացած լրագրողուհին մի քանի րոպե ապշած նայում էր՝ փորձելով հասկանալ, թե ինչ հենց նոր կատարվեց: Եվ ահա, թե ինչպես է բացատրում կատարվածը մեր հերոսը.

«Ես գտնվում էի Միացյալ Նահանգներում, հսկայական երկնաքերերից մեկում, ինձանից հարցազրույց էր վերցնում իրանահայ լրագրողուհին, ես զգում էի, թե ինչպիսի մեծ քայլ եմ կատարել՝ հասնելով Հայաստանից Հունաստան և բարձրացնելով հայկական դրոշն ու ցույց տալով հայի հզոր կամքի ուժը: Չորս հզոր քաղաքակրթություններ էին ընդգրկված այդ պահի մեջ՝ Հայաստան, Հունաստան, Պարսկաստան և ԱՄՆ: Եվ երբ ես տեսա հին քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչ մեքսիկացուն, իմ մեջ պարզապես ցանկություն առաջացավ լուսանկարել իմ երջանկության պահը: Շատերին է հաջողվում կարևոր պահեր լուսանկարել, բայց ինձ հաջողվեց լուսանկարվել երջանկության հետ: Եվ այդ պահին ես հասկացա, որ այսուհետ ապրելու եմ բոլորի համար, քանի որ իմ գագաթնակետին ես արդեն հասա»:

Մեր օրերի անչափ մոտիվացնող պատմություն է, դիտեք տեսանյութը, իսկ Հովհաննեսի հետ ծանոթանալ կարող եք այստեղ:

Հ.Գ. Նույնիսկ ֆիլմ կարելի է նկարահանել այս պատմության հիման վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»