Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Անձնային աճ

Ինչպես ենք մենք տեսնում իրականությունը

Ճանապարհից քիչ հեռու մի չորացած ծառ էր կանգնած: Մի օր գիշերը ճանապարհով գող էր անցնում: Հեռվում նա տեսավ ծառի ուրվագիծը և կարծեց, որ ոստիկան է կանգնած և փախավ: Մի օր էլ սիրահարված մի տղա էր անցնում տարածքով: Հեռվից նա նկատեց նուրբ ուրվագիծը և կարծեց, որ դա իր սիրելին է կանգնած իրեն սպասում: Նրա սիրտը սկսեց արագ խփել, նա ժպտաց և արագացրեց քայլերը: Մի անգամ էլ ճանապարհով մայր ու երեխա էին անցնում: Փոքրիկը, վախենալու պատմություններից սարսափած, կարծեց, որ հեռվում ուրվական է տեսնում և բարձր լացեց:

Բայց ծառը մնում էր միայն ծառ…

Մեզ շրջապատող աշխարհը` մեր սեփական արտացոլումն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»