Գործիր այնպես, կարծես այն, ինչ անում ես, տարբերություն է ստեղծում: Եվ այդպես էլ կլինի: — Ուիլյամ Ջեյմս
Կյանքի ողբերգությունը նպատակներին չհասնելու մեջ չէ: Ողբերգությունը նպատակներ չունենալու մեջ է: — Բենջամին Մեյս
Մոռացեք սխալները: Մոռացեք ձախողումը: Մոռացեք ամեն ինչ, բացի նրանից, ինչ այժմ պատրաստվում եք անել, և արեք դա: Այսօր Ձեր հաջողակ օրն է: — Ուիլ Դյուրանտ
Չկա քաջություն կոչվածը: Կան միայն վախի աստիճաններ: — Ջոն Ուայնհայթ
եթե մարդը կարողանար ունենալ իր ցանկությունների կեսը, նա կկրկնապատկեր իր դժվարությունները: — Բենջամին Ֆրանկլին
Թեև մենք չենք կարող վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ, բայց կարող ենք վերահսկել այն, ինչ տեղի է ունենում մեր ներսում: — Բենջամին Ֆրանկլին
Կարևոր չէ, թե որքան հաճախ եք Դուք պարտվում: Դուք ծնվել եք հաղթանակի համար: — Ռալֆ Էմերսոն
Գործեք համարձակ և անտեսանելի ուժերը Ձեզ կօգնեն: — Դորոթի Բրանդ