Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Մարդկանց հետ շփում

Զրույց վարսավիրանոցում. առակ

Մի մարդ վարսավիրանոց է գնում: Մազերը կտրելու ընթացքում վարսավիրը նրա հետ զրույցի է բռնկվում:

— Ինչ ուզում եք ասեք, բայց ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի,- ասում է վարսավիրը:

— Ինչո՞ւ,- հարցնում է հաճախորդը:

— Բավական է միայն փողոց դուրս գալ և ամեն ինչ պարզ կլինի: Եթե Աստված լիներ, կլինեի՞ն արդյոք այդքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց են հայտնվում որբ երեխաները: Ինչո՞ւ են մարդիկ աղքատության մեջ ապրում: Եթե նա իրոք գոյություն ունենար, կլինե՞ր արդյոք այդքան ցավ ու տառապանք:

Հաճախորդը մտածմունքների մեջ է ընկնում: Երբ վարսավիրը վերջացնում է աշխատանքը, նա շնորհակալություն է հայտնում, վճարում և դուրս գալիս: Դուրս գալով փողոց` նա տեսնում է մի անօթևան մարդու՝ երկար աճած մորուքով: Հաճախորդը վերադառնում է վարսավիրանոց, վարսավիրին խնդրում մոտենալ պատուհանին և մատնացույց անում անօթևանին.

— Վարսավիրներ գոյությո՛ւն չունեն, — ասում է նա սիրալիր և հեռանում:

Առակի խրատը: Մենք հաճախ ենք ուզում, բայց հազվադեպ ենք տալիս: Մենք պահանջում ենք, որպեսզի կյանքն ավելի լավը դառնա, բայց ինքներս քիչ բան ենք անում դրա համար: Սկզբում մտածեք, թե ինչ կարող եք անել դուք, ինչպես ինքներդ կարող եք ազդել իրադարձությունների վրա և ամենակարևորը՝ արեք:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»