Անձնային աճ

Ինչի վրա կենտրոնանում ես, այն էլ ներգրավում ես

Ամանորին հանդիպում են երկու ընկերներ: Ամեն մեկը պատմում է իր մասին, թե ինչ փորձություններ է տարվա ընթացքում ունեցել, ինչի է հասել, ինչ է կորցրել և ինչ ձեռք բերել: Ընկերներից մեկը պատմում է իր դժվարությունների, կյանքի անարդարության և հիասթափությունների մասին:

Լսելով ուշադիր՝ մյուս ընկերը նրան «հանձնարարություն» է տալիս.
— Նայիր սենյակը, որում մենք գտնվում ենք, և փորձիր հիշել շագանակագույն բոլոր իրերը:

Սենյակում շագանակագույն շատ իրեր կային, և ընկերը մտքում պահում է բոլորը: Բայց շուտով ստանում է հաջորդ «հանձնարարությունը»:

— Իսկ հիմա փակիր աչքերդ և թվարկիր բոլոր կապույտ իրերը:

Ընկերը շփոթված էր.
— Ես ոչ մի կապույտ իր չեմ տեսել. չէ՞ որ ես միայն շագանակագույն իրերն եմ հիշել:

Ընկերը դրան պատասխանում է.
— Բացիր աչքերդ և ևս մեկ անգամ նայիր. սենյակում կապույտ շատ իրեր կան:

Եվ իրոք այդպես էր: Սենյակում կային մեծ ու փոքր ամենատարբեր կապույտ իրեր՝ բազմոցից մինչև գրքեր:

— Եթե սենյակում դու միայն շագանակագույնն ես փնտրում, իսկ կյանքում՝ բացասականը, ապա միայն այդ էլ դու կտեսնես: Դու կհիշես միայն դա և դա էլ քո կյանքում կլինի: Եթե դու բացասականն ես փնտրում, ապա անպայման կգտնես այն, իսկ լավ բաները չես նկատի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»