Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Աշխատանքային օրվա վերջում գնացքի կայարանում աշխատողները վայելում էին իրենց հանգիստը, ուրախ ժամանակ անցկացնում, օգտագործում ալկոհոլային խմիչքներ և կատակում: Ուշ ժամ էր արդեն, և բոլորը պատրաստվում էին տուն գնալ: Աշխատողներից մեկը՝ Նիկ Սիցման անունով, մտնում է վագոն սառնարանի մեջ և քնում: Երբ զարթնում է և փորձում ներսից դուռը բացել, պարզվում է, որ այն կողպված է: Գոռուն-գոչյունները ոչ մի արձագանք չեն գտնում. բոլորը գինովցած էին և ոչ ոք չէր լսում Նիկի ձայնը:
Երբ Նիկը մենակ է մնում և հասկանում է, որ կայարանը դատարկվել է, սարսափում է, քանի որ սառնարանում մնալը հավասարազոր էր մահվան: Զգալով իրավիճակի անելանելիությունը՝ մի իր է վերցնում և սառնարանի պատին գրում.
Իմ սիրելիներ՝ թանկագին կինս, երեխաներս, ծնողներս, ես ձեզ շատ եմ սիրում, սակայն ճակատագիրը չար կատակ խաղաց ինձ հետ, ես մնացի այս սառնարանում, որտեղ ջերմաստիճանն այնքան ցածր է, որ ես կսառեմ շուտով, սիրում եմ ձեզ, մնաք բարով: Նիկ:
Առավոտյան, երբ սառնարանի դուռը բացում են, տեսնում են, որ Նիկը սառչել է և մահացել: Հիվանդանոցում պարզվում է, որ նրա բոլոր ներքին օրգանները սառել էին չափից ցածր ջերմաստիճանի պատճառով: Այս պատմությունը ուշադրության չէր արժանանա (քանի որ բազմաթիվ անտուն մարդիկ, մուրացկաններ, ձմռանը դուրսը մնալով, արժանանում են Նիկի ճակատագրին), եթե դեպքից հետո կայարանի աշխատողներից մեկը չնկատեր, որ սառնարանը միացված չէր: Փաստորեն Նիկը սառել էր՝ ինքն իրեն ներշնչելով, որ գտնվում է -300 աստիճանի տակ, բայց իրականում ջերմաստիճանը դրական էր:
Բոլորն ապշած էին: Եթե մարդն ի վիճակի է հավատալ ու ներշնչել, թե կարող է սառչել դրական ջերմաստիճանի տակ, այդ դեպքում ինչ դժվարություն է ներկայացնում հավատալը, որ նա անհաջողակ է, կարող է հիվանդանալ, աղքատանալ, կորուստներ ունենալ՝ բացասական մտածելու և վախի պատճառով սեփական կյանքը բերելով տհաճ, անդառնալի իրավիճակների: Եվ իհարկե հակառակը՝ ներքին համոզմունք ունենալ, որ կդառնա ավելի հաջողակ, ֆինանսապես ապահով, ավելի առողջ, երջանիկ ու սիրված՝ հասկանալով, որ ցանկացած անհաջողություն իր մեջ ունի հաջողության սերմեր, իսկ այդ սերմերն իրականում մենք ենք տեղադրում մեր գիտակցության մեջ և ժամանակի հետ ստանում ենք դրա պտուղները: