Անձնային աճ

11 աֆորիզմներ, որոնք կմոտիվացնեն Ձեզ արկածների

Ճանապարհորդություն

«Միայն նրանք, ովքեր հեռու գնալու ռիսկի կդիմեն, կպարզեն, թե որքան հեռու է հնարավոր գնալ» (Թ.Ս. Էլիոթ):

«Կյանքը կա՛մ մի մեծ արկած է, կա՛մ ոչինչ» (Հելեն Քելլեր):

«Ապրիր արևի լույսով, ծովում լողալով և վայրի օդը շնչելով» (Ռալֆ Ուալդո Էմերսոն):

«Ոչ բոլորը, ովքեր թափառում են, կորում են» (Ջ.Ռ.Տոլկիեն):

«Մենք ճանապարհորդում ենք, մեզնից ոմանք՝ մշտապես՝ այլ վայրեր, այլ կյանքեր, այլ հոգիներ փնտրելու համար» (Անաիս Նին):

«Մարդը չի կարող նոր օվկիանոսներ հայտնաբերել, եթե չունի խիզախություն տեսադաշտից բաց թողնելու ափը» (Անդրե Գիդ):

«Ես ճանապարհորդում եմ ոչ թե ինչ-որ տեղ հասնելու, այլ շարժվելու համար: Ես ճանապարհորդում եմ ճանապարհորդության համար: Մեծ գործ է շարժվելը» (Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն):

«Գիտակցությունը, որն ընդլայնվել է նոր փորձով, երբեք չի կարող վերադառնալ իր հին չափերին» (Օլիվեր Վենդել Հոլմս):

«Երկու ճանապարհներ անտառում բաժանվում էին, և ես… ես ընտրեցի այն մեկը, որով ավելի քիչ էին անցել» (Ռոբերտ Ֆրոստ):

«Աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, միայն մեկ էջ են կարդում» (Ավգուստին օֆ Հիպպո):

«Քսան տարի հետո դուք ավելի հիասթափվելու եք այն բաներից, որոնք չեք արել, քան նրանցից, որոնք արել եք» (Մարկ Տվեն):

Հեղինակի մասին

Մանե Սարգսյան

Հեղինակ, ադմինիստրատոր, մայր, մի փոքր էլ խենթ :) Կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին նաև Selfhelp.am-ում, Habits.am-ում և Nonstandardthinking.am-ում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»