Հաջողության գաղտնիքներ

Ինչպես ինքդ քեզ մոտիվացնել. 3 պարզ հնարքներ

Մոտիվացիա, երաժշտություն, նպատակներ
Հեղինակ sirunmel-yan

 

1. Ստեղծեք դրական միջավայր 

Երաժշտությունը կարող է նույնքան հզոր խթան լինել, որքան մոտիվացիոն մեջբերումները: Ամեն օր, երբ արթնանում եք, ոգեշնչող մի քանի երգ լսեք: Արեք դա օրվա սկզբում, որպեսզի դա ձեզ առաջ տանի օրվա ընթացքում: Ձեր մտքերը ճիշտ ուղղությամբ տանելով՝ կարող եք ինքներդ ձեզ մոտիվացնել: Լսեք ուրախ, աշխույժ, ոգևորող երաժշտություն: Կարող եք լսել նաև հոգևոր կամ արտասահմանյան երաժշտություն:

2. Տոնեք ձեր փոքր ձեռքբերումները

Երբ մտածում եք ձեր մեծ նպատակի մասին, երբեմն սկսում եք ձեզ ծանրաբեռնված զգալ: Ինչո՞ւ: Քանի որ մեծ նպատակները միանգամից չեն ստացվում: Փոխարենը դուք պետք է դնեք փոքր նպատակներ, որոնց մասին կարող եք անընդհատ մտածել: Այդպես Դուք կարող եք ավելի նպատակասլաց լինել: Փոքր հաղթանակներ տոնելը կօգնի ձեզ մոտիվացված մնալ ձեր ճանապարհորդության ընթացքում: Բացի այդ, տոնելը միշտ էլ գերզվարճալի է: Գուցե դուք ձեր նպատակը 10 փոքր նպատակների մասնատեք` այն առաջադրանքներով, որոնք կօգնեն ձեզ դրանք իրականացնել: 10 փոքր նպատակներից յուրաքանչյուրն իրականացնելուց հետո այն տոնեք: Այդ ժամանակ դուք ավելի հեշտությամբ մեծ նպատակին կկարողանաք հասնել. չէ՞ որ մեծին հասնելու համար պետք է փոքրն ավարտել:

3. Շրջապատեք ձեզ մոտիվացված մարդկանցով

Դուք պետք է շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր ձեզ պես հավակնոտ են: Ամերիկացի ձեռներեց Ջոն Ռոնը մի անգամ ասաց. «Դուք այն հինգ մարդկանց միջինն եք, ում հետ ավելի շատ ժամանակ եք անցկացնում»: Ճիշտ մարդկանց մեջ լինելը կարող է ձեզ օգնել աճել: Եթե շրջապատված եք նրանցով, ովքեր սիրում են ձեր նպատակասլացությունը, դուք ավելի հավակնոտ կլինեք և ավելիին կհասնեք: Իսկ եթե շրջապատված եք մարդկանցով, ովքեր ասում են, որ հիմար նպատակներ ունեք և պետք է դրանք փոխել, պարզապես մի շփվեք նման մարդկանց հետ: Եղեք նրանց կողքին, ովքեր ձեզ կոգեշնչեն, կուրախանան ձեր փոքրիկ ձեռքբերումներով և կհավատան, որ դուք ձեր նպատակներին կհասնեք:

Հեղինակի մասին

sirunmel-yan

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»