Բիզնես և ֆինանսներ

15 հետաքրքիր փաստ բիզնեսի մասին

Բիզնեսը գործարարին կարող է նույնքան հաճույք պատճառել, որքան նկարելը նկարչին կամ երգելը երգչին: Դրանում ավելի ես համոզվում, երբ կարդում ես հետաքրքիր փաստեր բիզնեսի մասին, որոնք մտքովդ անգամ կարող է չանցնեին: Ձեզ եմ ներկայացնում 15 հետաքրքիր փաստեր բիզնեսի մասին, որոնք հանդիպեցի ռուսական բլոգներից մեկում: Դրանք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև օգտակար ու կիրառելի: Շատ նոր բաներ կարող եք սովորել և շատ բաների մասին կարող եք պատկերացում կազմել:

1. Վիճակագրական տվյալների համաձայն՝ նորաբաց ռեստորանների 90%-ը փակվում է նույն տարում:

2. Երեքշաբթի օրը՝ աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրն է:

3. Մոտ 33 նոր ապրանքներ են հայտնվում յուրաքանչյուր օր աշխարհում, որոնցից 13-ը՝ խաղալիքներ:

4. Ամեն օր աշխարհում մոտ 65 մարդ դառնում է միլիոնատեր:

5. Սուրճը համարվում է երկրորդ ամենավաճառվող ապրանքն աշխարհում՝ բենզինից հետո:

6. Աշխարհի խաղալիքների մոտ 80%-ը արտադրված է Չինաստանում:

7. «McDonalds» ընկերության հիմնական եկամուտը գալիս է ըմպելիքները, ընդ որում՝ անկախ երկրից:

8. Խանութներում մանկական ապրանքները տեղադրվում են գետնին որքան հնարավոր է մոտ, որպեսզի երեխաները նկատեն դրանք:

9. Միլիոնատերերի մոտ 20%-ը երբեք չի սովորել համալսարանում:

10. «American Airlines» ընկերությանը հաջողվեց խնայել մոտ 40 հազար դոլար՝ ընդամենը հեռացնելով զեյթունի մեկ հատիկ բիզնես դասի ուղևորներին տրվող սալաթներից:

11. Խանութներում հաճելի հոտերի մեծ մասն արհեստական են: Դրանց նպատակը հաճախորդներին գնման դրդելն է: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է աշխատում սոված հաճախորդների համար:

12. Արագ սննդի հաստատություններում հաճախ միացնում են արագ երաժշտություն, քանի որ նման երաժշտության տակ հաճախորդներն ավելի արագ են վերջացնում իրենց ուտելիքը, հետևաբար՝ ավելի արագ է տեղ ազատվում մյուս հաճախորդների համար:

13. «Google»-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ցանկություն ունեին 1998թ-ին վաճառել «Google»-ը «Yahoo»-ին 1 միլիարդ դոլարով, բայց «Yahoo»-ն հրաժարվեց գործարքից: 7 տարի անց, 2005թ-ին, «Google»-ն արժեր արդեն 80 միլիարդ դոլար, իսկ ընկերության տարեկան եկամուտը կազմում էր 1,5 միլիարդ դոլար:

14. Գովազդային ծառայությունների շուկայի տարեկան շրջանառությունը կես տրիլիոն դոլար է: Համեմատության համար՝ ծխախոտի շուկայի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է 400 միլիարդ դոլար, որը 100 միլիարդ դոլարով պակաս է:

15. 20-րդ դարում ռուս գործարար Նիկոլայ Շուստովը որոշել էր առաջխաղացնել իր նոր կոնյակը մոսկովյան ռեստորաններում: Դրա համար նա վարձել էր երիտասարդների մի խումբ, որոնք գնում էին ռեստորաններով և պահանջում էին «Շուստովյան կոնյակ», որտեղ, իհարկե, նրանք այն չէին ստանում: Նման «կեղծ հաճախորդներն» աղմուկ էին բարձրացնում և հայտնում իրենց դժգոհությունը: Նման մարքեթինգային քայլի շնորհիվ մոսկովյան ռեստորանատերերն իմացան նոր կոնյակի մասին և սկսեցին գնել այն ստեղծարար գործարարից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»