«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ձեր բիզնես հաջողության թիվ մեկ խոչընդոտը

Հեղինակ՝ Artur

Համաձայն եմ` խոչընդոտներ շատ կան: Անհավասար մրցակցային դաշտ, բարձր հարկեր, մենաշնորհներ, ոչ լիարժեք ազատ շուկա, «սև բախտ»…: Եթե շարունակեմ, ապա գուցե ամբողջ էջը լցվի Ձեր բիզնեսին խանգարող իրական կամ մտացածին պատճառներով: Բայց կա մի արգելք, թերևս՝ ամենակարևորը, որը մենք ինքներս ենք ստեղծում:

Զարմանալի թող չթվա, բայց մեր բիզնես հաջողության թիվ մեկ խոչընդոտը հենց ՄԵՆՔ ենք՝ մեր անվստահությամբ, դանդաղկոտությամբ և անհաշվենկատությամբ: Այնպես որ, եկեք գաղափարներից իջնենք դեպի գործնական կյանք, եկեք գոնե մենք մեր առջև ազնիվ գտնվենք ու խոստովանենք, որ ամեն մի «դժբախտություն» սկսվում է մեզանից և հետո են հայտնվում մյուս «չուզողները»: Եթե մենք ինքներս մեր գործի մեջ հոգի չենք դնում, նպատակասլացություն չենք հաղորդում և չենք դառնում մեր գործի իրական տերը, ապա դժվար թե հաջողությունը մեզ մատուցվի սկուտեղի վրա: Չե՞ք հավատում: Շարունակեք ընթերցել և կհամոզվեք ինքներդ:

Քանի՞ անգամ եք այսօրվա գործը այսօր արել և ոչ թե թողել վաղվան կամ մյուս օրվան: Այսօրը Ձե՛րն է, վաղը՝ Աստված գիտե, թե ումը:

Ւսկ դուք լավատեսությա՞մբ եք կանխատեսել Ձեր բռնած գործի ապագան, թե՞՝ կասկածամտությամբ: Դուք խաղի մեջ եք մտել հաղթելո՞ւ, թե՞ չպարտվելու համար: Լավատեսությունը գործի շարժիչ ուժն է, իսկ կասկածամտությունը՝ ոգին և ոգևորությունը սպանողը:

Եվ արդյոք դուք նախապես կազմե՞լ եք Ձեր գործի բիզնես պլանը: Թե՞ ներդրում եք արել՝ մտքում արած հաշվարկների հիման վրա: Միգուցե բանկից վարկ եք վերցրել՝ առանց համադրելու եկամուտները պարտքերի հետ: Չնախագծված կամ ոչ ճիշտ նախագծված շինությունը չի կարող կայուն տանիք դառնալ և չի կարող իր վրա կրել երկրորդ, երրորդ և մնացած հարկերը:

Քանի՞ անգամ եք մտածել, երկար խորհել, հաշվարկներ արել, վերլուծել և… անցել «խոսքից՝ գործին»: Թե՞ բավարարվել եք բանավոր և մակերեսային քննարկումներով: Միտքը լավ բան է, բայց բիզնեսը պահանջում է ոչ միայն մտածել, այլ նաև՝ միտքը գործ դարձնել:

Եվ քանի՞ անգամ եք անհաջողության մատնվել: Ոչ մի անգա՞մ: Մե՞կ անգամ: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդպես երկչոտել: Բիզնեսը անհաջողությունների և հաջողությունների շղթա է և Ձեր գործի ամեն մի նոր վերելքը պետք է հիմնված լինի Ձեր և Ձեր մրցակիցների անհաջողությունների վրա:

Արդյոք դուք որևէ նո՞ր բան մտածել եք: Թե՞ կրկնօրինակել եք Ձեզանից ընդամենը 10 մետր այն կողմ գործող մեկ այլ գործ: Հաջողակ բիզնեսը նախևառաջ նորարարություն է և այդ նորարարությունը պահանջարկ դարձնելու հմտություն:

Վերջապես, իրոք դուք հոգ եք տարե՞լ որակի, Ձեր աշխատակիցների և հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները բավարարելու մասին, թե՞ կենտրոնացել եք միայն շահույթի վրա: Շահույթի մասին թող հարկային մարմինները մտածեն, իսկ դուք շրջվեք դեպի մարդիկ, որովհետև հենց նրանք են Ձեր հաջողության աղբյուրը, այլ ոչ թե փողը:

Հաղթե՛ք ինքներդ Ձեզ և դուք կդառնաք հաջողակ:

Հեղինակի մասին

Artur

Ողջույն, ես Վեբ կայքի կատարելագործման բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել կայքերի գուգլ-օպտիմալացման, վեբ առաջխաղացման եւ բլոգինգի հարցերին նվիրված ավելի քան 600 հոդվածներ։ Բաժանորդագրվեք իմ բլոգի հոսքերին եւ տեղեկացեք նոր հրապարակումների մասին: Հետեւեք նաեւ իմ ֆեյսբուքին եւ թվիտերին:

11 մեկնաբանություն

  • Կարծում եմ բիզնեսում հաջողության հասնելու համար հարկավոր է ճկուն լինել, քանի որ ժամանակների հետ մեկտեղ փոխվում են նաև բիզնեսի օրենքները:

  • Քանի՞ անգամ եք մտածել, երկար խորհել, հաշվարկներ արել, վերլուծել և… անցել «խոսքից՝ գործին»:

    Իրականում, երկար մտածմունքները կարող են ընդհանրապես վերացնել ինչ-որ բան անելու ցանկությունը: Անձամբ ես նախընտրում եմ հաշվարկել միայն այն, ինչն անհրաժեշտ է տվյալ գործը սկսելու համար, իսկ հետագա զարգացման նախագծերի մասին կազմում եմ ընդհանուր պատկերացում և խորը վերլուծության ենթարկում դրանց միայն վերջիններիս կիրառման ժամանակը մոտենալու ընթացքում:

    • Դուք միանգամայն ճիշտ եք վարվում, Գրիշ ջան:
      Արթուր ջան, շատ մերսի լավ նյութի համար: Հուսամ երբ ցանկանամ բիզնես սկսել, կհետևեմ Ձեր խորհուրդներին:

  • Hargeli Artur ! es dzer hodvac@ kardaluc heto vorochel em nor biznes sksel: Naxkinum achxatel em hachvapah- Hayastanum: Nerkaiums aprum em Fransiayum- Il de Francais.
    Nerkayums achxatum em biznes@ skselu texi ev biznes plani mchakman vra: Licqavorvac mnalu hamar chut chut kardum em dzer hodvacner@:
    Hatkapes otar erkrum mez petq e kayun ev ujex linel:
    Petq e harstanal mi bani hamar, vorpeszi harstacnel myusnerin: da im karciqn e:
    Hargeli Artur im katarac biznes qaileri masin uzum em hetagaium dzes het xordaqcel, ete iharke kareli e ?

    • Հարգելի մեկնաբանողներ, շնորհակալ եմ ձեր կարծիքների համար: Ուրախ եմ, որ հոդվածը համարում եք օգտակար: Կփորձեմ օգնել Գոհարին, lala-ին եւ մյուսներին հնարավորություններիս սահմաններումԼ

  • Inchpes haskanam Artur jan inche nshanakum haxtir inqt qez …. erb sksum em inc vor mi biznesi masin mtacel vorosh jamanak anc hiactapvum em qani vor ihayten galis bazmativ irakan xndirner u haskanum em vor hnaravor che dranc kesin ayn koxm ancnel

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»