«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Նեկեռ կղզին

Նեկեռ անմարդաբնակ կղզին պատկանում է անգլիացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին: Գտնվելով Կարիբյան ծովի կապույտ ջրերում` այս «Կարիբյան ադամանդը» հանդիսանում է հայտնի և հարուստ մարդկանց ամենասիրելի հանգստյան վայրերից մեկը: Դուք նույնպես կարող եք դառնալ կղզու բնակիչներից մեկը, եթե պատրաստ եք վճարել 53000$` կղզում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար: Կղզին կարող է ընդունել առավելագույնը 28 հյուրերի, որոնց կսպասարկեն սպասարկող անձնակազմի 39 անդամները: Կղզում ստեղծված են բոլոր հարմարությունները բարձրակարգ հանգստի համար` էկզոտիկ քոթեջներ, ռեստորան, ծովին նայող լողավազան, սպա-սալոն, ջրային տարբեր սպորտաձևերով զբաղվելու հնարավորություններ: Կղզում ամեն ինչ կանեն` ձեր ցանկացած քմահաճույքն իրականություն դարձնելու համար: Այստեղ են հանգստացել Մրայա Քերին, Օպրա Ուինֆրին, Jay-Z-ին, Վիկտորյա և Դեւիդ Բեքհեմները և ուրիշներ: Կարծում եմ` խոսքերն արդեն ավելորդ են:

Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
Նեկեռ
ՆեկեռՆեկեռ
Նեկեռ
Նեկեռ
ՆեկեռՆեկեռ
Նեկեռ
Նեկեռ

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»