«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Կոնֆուցին ասել է…

Կոնֆուցին ասել է. «Կարևոր չէ, թե ինչքան կամաց եք դուք շարժվում այնքան ժամանակ, քանի դեռ կանգ չեք առել»: Կյանքը ցույց է տալիս, որ հաջողության կյանքում հասնում են այն մարդիկ, որոնք շարունակում են շարժվել առաջ` անկախ բոլոր հանգամանքներից և իրավիճակներից: Համոզված եմ, որ ընթերցողներից շատերին թվում է, որ իրենք շատ դանդաղ են առաջ շարժվում և եթե այս տեմպերով շարունակեն, ապա երբեք էլ ոչնչի չեն հասնի: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա այդպես չէ: Այն փոքրիկ քայլերը, որոնք Դուք անում եք ամեն օր, ժամանակի ընթացքում անպայման արդյունք կտան, կարևորը՝ չկանգնեցնել այդ շարժումը, չհուսահատվել և համբերատար լինել:

Կոնֆուցին ասել է. «Հեշտ է ատել և դժվար սիրել: Այդպես է աշխարհը կառուցված: Միշտ էլ լավին դժվար է հասնել, իսկ վատին՝ շատ ավելի հեշտ:»: Համաձայնվեք, հեշտ է մեղադրել և քննադատել: Ավելի դժվար է հասկանալ և սիրել:

Կոնֆուցին ասել է. «Վիրավորված լինելը ոչինչ է, եթե դուք անընդհատ չեք հիշում դրա մասին:»: Մի պահեք վիրավորանքը Ձեր մեջ: Եղա՞վ ինչ-որ բան, որը Ձեզ տհաճ է, փորձեք չմտածել դրա մասին, շուտ մոռացեք և շարունակեք ապրել:

Կոնֆուցին ասել է. «Երբ տեղի է տալիս զայրույթը, մտածեք հետևանքների մասին»: Եգիպտական իմաստությունն ասում է. «Ամենից իմաստունը նա է, ով կարողանում է ղեկավարել իր զայրույթը: Զայրանալ կարող է և հիմարը և իմաստունը, բայց հիմարը, զայրույթով կուրացած, դառնում է իր զայրույթի գերին: Զայրույթի պահին նա ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում և նրա բոլոր գործողությունները չարիք են դառնում հենց իր համար»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • «Վիրավորված լինելը ոչինչ է, եթե դուք անընդհատ չեք հիշում դրա մասին:» Կարելի է բացատրել նաև այլ կերպ:Եթե վիրավորել են մարդուն` նա չպետք է մոռանա դրա մասին այնքան ժամանակ,մինչև հակահարված չտա:Հակառակ դեպքում միայն վիրավորված ձևանալով ոչնչի չեն հասնի:
    Կոնֆուցին նաև ասել է. <>

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»