« »

Ներդրողի այբուբեն

Ներդրողի այբուբեն

Այս հոդվածում կխոսեմ արժեթղթերի շուկայի և դրա հետ կապված որոշ հասկացությունների մասին: Կփորձենք հասկանալ, թե ով է թրեյդերը, ով է բրոքերը, ովքեր են «արջերն» ու «ցուլերը», ինչ է արժեթղթերի առաջնային և երկրորդական շուկան, ինչ է սեփականատերերի ռեեստրը և այլն:

Բրոքերն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ով միջնորդ է հանդիսանում գնորդի և վաճառողի միջև: Իր ծառայությունների համար բրոքերը ստանում է միջնորդավճարներ: Կան, օրինակ, անշարժ գույքի բրոքերներ, ապահովագրական բրոքերներ և այլն: Արժեթղթերի շուկայում բրոքերն այն իրավաբանական անձն է, ով իրավունք ունի հաճախորդի հանձնարարությամբ գործարքներ կատարել արժեթղթերի շուկայում: Բրոքերներ են հանդիսանում օրինակ ներդրումային ծառայություններ մատուցող բանկերը:

Թրեյդերն այն անձն է, ով արժեթղթերի շուկայում անմիջականորեն կատարում է գործարքներ: Թրեյդերները կարող են աշխատել տարբեր ֆինանսական հաստատություններում և կատարել գործարքներ` ներկայացնելով իրենց կազմակերպությունը և հաճախորդներին: Սակայն կարող են լինել նաև անկախ թրեյդերներ, այսինքն մարդիկ, ովքեր գործարքներ են կատարում սեփական փողերով և սեփական հետաքրքրություններից ելնելով: Առևտրային համակարգեր մուտք գործելու համար նրանք սովորաբար օգտվում են բրոքերների առաջարկած ծառայություններից:

Թրեյդերները բաժանվում են երկու խմբի` արջեր և ցուլեր: Ցուլերը սպասում են գների բարձրացմանը: Այսինքն, նրանք արդեն գնել են արժեթղթերը և սպասում են, որպեսզի դրանց գինը աճի` վաճառելու համար: Արջերը սպասում են գների իջեցմանը: Այսինքն, նրանք վաճառել են արժեթղթերը և սպասում են, որպեսզի դրանց գինը ընկնի` գնելու համար: Սովորաբար, երբ ցուլը հարվածում է իր զոհին, նա անում է դա իր կոտոշներով` ներքևից-վերև: Իսկ արջը հարվածում է թաթով` վերևից-ներքև: Այստեղից էլ` թրեյդերների անվանումը:
Ցուլեր և արջեր

IPO-ն (Initial Public Offering) արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն է կամ այլ բառերով, երբ ընկերությունն առաջին անգամ վաճառքի է հանում իր բաժնետոմսերը հանրության լայն զանգվածների համար:

Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը տեղի է ունենում արժեթղթերի առաջնային շուկայում, իսկ դրանց հետագա վերավաճառքը` արժեթղթերի երկրորդական շուկայում: Դրանք ինչ-որ ֆիզիկական վայրեր չեն, ուղղակի այդպես ընդունված է ասել: Այսինքն, ընկերությունը արժեթղթերի վաճառքն իրականացնում է արժեթղթերի առաջնային շուկայում, իսկ դրանից հետո դրանք գնվում և վաճառվում են երրորդ անձանց կողմից` արդեն արժեթղթերի երկրորդական շուկայում:

Մուրհակը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է որպես արժեթուղթ, որը հավաստում է մուրհակ տվողի որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը): Այսինքն, մուրհակը հաստատում է մի կողմի պարտքը մյուսին:

Եթե կարդացել եք իմ նախորդ հոդվածը, ապա հուսով եմ հասկացել եք, թե ինչ են իրենցից ներկայացնում պետական պարտատոմսերը: Իսկ կորպորատիվ պարտատոմսերը դրանք նույն պարտատոմսերն են, միայն թե դրանք թողարկում է ոչ թե պետությունը, այլ ընկերությունները: Կորպորատիվ պարտատոմսերի համար կարող են լինել թողարկման տարբեր ժամկետներ, եկամտաբերության տարբեր տոկոսադրույքներ և այլն, բայց ընդհանուր առմամբ, դա իրենից ներկայացնում է նույն ընկերությանը տրված «տոկոսով փողը»: Կորպորատիվ պարտատոմսերն ավելի ռիսկային են, քան պետականը, քանի որ դրանց երաշխավորը ոչ թե պետությունն է, այլ ընկերությունը, իսկ ընկերությունը կարող է սնանկանալ կամ լուծարվել:

Սեփականատերերի ռեեստրը մի համակարգ է, որում ընկերությունները պահում են իրենց արժեթղթերի սեփականատերերի մասին անհրաժեշտ տեղեկությունները: Դրա նպատակն է արժեթղթերի ամբողջական ու հավաստի հաշվառումը: Բաժնետերերի ռեեստրը կարող է վարել ընկերությունը կամ ընկերության հանձնարարությամբ՝ մասնագիտացված կազմակերպությունը: Փաստորեն, սեփականատերերի ռեեստրում գրանցված են բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց տվյալ պահին պատկանում են ընկերության արժեթղթերը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


44 մեկնաբանություն

  1. Knereq mi harc tam hnaravor e vor es im bajtoms@ uzum em vacharel, bayc ayd pahin gnord chlini?

    • Հնարավոր է Փայլակ ջան, բայց կոնկրետ ամերիկյան և ռուսական ընկերությունների դեպքում՝ քիչ հավանական: Նայած ինչ ընկերություն է: Իհարկե, եթե չես ուզում շուկայականից շատ թանկ վաճառես՝ այդ ժամանակ միգուցե ուզող չլինի: Բայց եթե շուկայական գնով ես վաճառում, ու այդ ընկերությունը բարձր լիկվիդայնություն ունի, ապա կարող ես վաճառել:

  2. Snorakalutyun Luka jan

  3. Hargeli admin, vorteghic kareli e gtnel <> temayov nyuter? Shat shnorhakal klineyi, ete ogneiq)))

  4. P.S. Inch-vor grum em chi erevum)))
    Teman hetevyaln e` Bajnetomseri shukayakan gneri sahmanman metodner@

  5. Shnorhakalutyun.MI qani harc el unem finansakan aktivneri masin.
    Arevtrakan npataknerov pahvox aktivner
    Minchev marman jamket@ pahvox aktivner
    Vajarqi hamar matcheli aktivner
    Akreditiv,faktoring
    uxaki kxndrei orinaknerov bacatreiq.
    Shat shnorhakalutyun/

    • Եղավ Արտակ ջան, հոդվածը կավելացնենք 2 շաբաթվա ընթացքում:

    • Արտակ ջան հերթով պատասխանեմ:
      Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվները դրանք այն ակտիվներն են (օրինակ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ….), որոնք ձեռք են բերվել գների կարճաժամկետ տատանումից շահույթ ստանալու համար: Այսինքն դու ինչ-որ արժեթուղթ ես գնում կամ ստանում և հենց գինը մի փոքր բարձրանում է, վաճառում ես, հետո կարող էս էլի ձեռք բերել ու էլի վաճառել: Այսինքն, փորձում ես աշխատել գների կարճաժամկետ տատանումների վրա:

      • Ete mard uni 20000$ inchpes karelia ed gumar@ metsacnel

        • Ռիսկը իհարկե միշտ էլ կա, բայց նշում եմ “առավել ոչ ռիսկայինից” դեպի “ռիսկային” հերթականությամբ:

          – Պետական պարտատոմսեր/ավանդ
          – Բաժնետոմսեր
          – Ինչ-որ բիզնես

          + անշարժ գույք

    • Մինչև մարման ժամկետը պահվող ակտիվները դրանք այն ֆինանսական ակտիվներն են, որոնք ունեն ֆիքսված ժամկետ և ֆիքսված վճարման չափ և ընկերությունը պատրաստվում է դրանք պահել մինչև այդ ժամկետի վերջը: Նման ակտիվի օրինակ է պարտատոմսը: Այսինքն, դու գնել ես պարտատոմսը և գիտես, որ դրա մարման ժամկետը 7 տարի է և պարտատոմսի գինը այսքան է և դու չէս պատրաստվում դա շուտ վաճառել: Այդ դեպքում դա քեզ համար կդառնա մինչև մարման ժամկետը պահվող ակտիվ: Իսկ եթե ընկերությունը դրանք պահելու է օրինակ անորոշ ժամկետով, ապա այդ ֆինանսական ակտիվները չեն կարող համարվել այս կատեգորիայից:

    • Վաճառքի համար մատչելի ակտիվներն իրենցից ներկայացնում են այնպիսի ֆինանսական ակտիվներ, որոնք նախատեսված են որպես վաճառքի համար մատչելի կամ չեն մտնում ֆինանսական ակտիվների մյուս խմբերի մեջ՝ վարկեր ու դեբիտորական պարտքեր, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ կամ շահույթի կամ վնասի միջոցով իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ:

    • Ֆակտորինգի մասին շատ լավ գրված է այստեղ, իսկ ակրեդիտիվի մասին այստեղ:

      • Luka jan es henc ayd kayqic el kardacel ei faktoringi ev akreditivi masin,uxaki erku depqum el nranq grete nuyn entatextn unen,ev tarberutyunner@ shat qich en,konkret xanutic aparikov heraxos gnel@ es haskaca faktoringi var orinak,bayc akreditiv@ miqich parz chi.Shat shnorhakalutyun.

  6. Barev dzez es noric harc unem dzez,kaseq indz sepakanatereri reestr anpayman petq e unenan @nkerutyunner@? ev vorn e kentronakan depozitarian @nkerutyunneri hamar?.Shnorhakalutyun.

    • Արտակ ջան սեփականատերերի ռեեստր վարելը բոլոր ընկերությունների համար պատադիր է: Ռեեստր կարող է վարել թողարկողը կամ նրա հանձնարարությամբ՝ մասնագիտացված կազմակերպությունը: Սակայն կոնկրետ ՀՀ օրենսդրությունը չի թույլատրում, որ սեփականատերերի ռեեստրը վարի հենց թողարկողը(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդված, կետ 1): Ռեեստր վարելու հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ այստեղ:

      • Shnorhakalutyun.es xndrel ei depozitariayi masin el inch-vor ban greyiq,inchqanov es gitem kan tarberutyunner bac bajnetirakan @nkerutyunneri ev pak bajnetirakan @nkerutyunneri mej.Ev husov em mi qani or araj trvac harceris masin hishum eq ev kgreq.Shnorhakalutyun.

    • Կենտրոնական Դեպոզիտարիան ընկերություն է, որն առաջարկում է արժեթղթերի հետ կապված մի շարք ծառայություններ, օրինակ՝ ռեեստրի վարում, արժեթղթերի պահառություն և այլն: Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան իրականացնում է նաև ռեեստրի կենտրոնացված վարում, այսինքն դրանում կան բոլոր բաժնետիրական ընկերությունների տվյալները: ՀԿԴ-ն 2007 թվականից հանդիսանում է բաց բաժնետիրական ընկերություն և իրականացնում է իր գործունեությունը առևտրային հիմունքների վրա: 2008թ-ին ՀԿԴ-ի սեփականատեր է դարձել NASDAQ OMX Group Inc. ընկերությունը:

      • Shnorhakalutyun Luka jan,es kuzeyi imanal bb@-i,pb@-i,sp@-i tarberutyunner@.Shat shnorhakalutyun.

        • Արտակ ջան համառոտ ասեմ հիմնական (կառուցվածքային) տարբերությունը: ՍՊԸ-ն պատկանում է հիմնադիրներին: Այսինքն, երկու ընկերով որոշում են ընկերություն բացել և նրանք դառնում են հիմնադիրներ:

          Բաժնետիրական ընկերությունները տարբերվում են նրանով, որ նրանք
          չեն պատկանում կոնկրետ ֆիքսված մարդկանց, այլ պատկանում են նրանց, ովքեր ձեռք են բերել բաժնետոմսեր, այսինքն բաժնետերերին՝ ամեն մեկին բաժնեմասի չափով:

          Բաժնետիրական ընկերություններն էլ լինում բաց և փակ՝ ԲԲԸ և ՓԲԸ: Դրացն տարբերությունը այն է, որ բաց բաժնետիրական ընկերությունը իր բաժնետոմսերը կարող է հանել բաց շուկա, այսինքն ցանկացած հասարակ մարդ կարող է դառնալ այդ ընկերության բաժնետեր:

          Իսկ ՓԲԸ-ն չի կարող իր բաժնետոմսերը հանել ազատ վաճառքի և միայն ֆիքսված մարդիկ կարող են իրար մեջ առնել/վաճառել դրանք և դառնալ բաժնետեր:

  7. Չէ Արտակ ջան ապառիկով հեռախոս գնելը ֆակտորինգի օրինակ չէ: Երբ ապառիկով ինչ-որ ապրանք ես գնում մեխանիզմը հետևյալն է. Ֆինանսական կազմակերպությունը, ենթադրենք բանկը և տվյալ ապրանքը վաճառողը (կլինի դա համակարգչային տեխնիկայի խանութ, կահույքի սրահ և այլն) ունեն պայմանավորվածություն , որ տվյալ խանութը ապառիկ վաճառք է իրականացնում տվյալ բանկի միջոցով: Բանկը ապրանքի արժեքը փոխանցում է խանութին միանվագ, իսկ գնորդը պարտավորվում է ժամանակի մեջ որոշակի բաշխվածությամբ բանկին վճարել ապրանքի արժեքը (վարկի գումարը) և տոկոսներ: Այսինքն դրա համար վճարում է գնորդը:
    Իսկ ֆակտորինգի համար վճարում է վաճառողը (սա գլխավոր տարբերությունն է ): Երբ վաճառողը գնորդ է գտնում,և տվյալ գնորդը այդ պահին ի վիճակի չէ վճարելու, վաճառողը չի ցանկանում կորցնել իր գնորդին, դիմում է բանկ, կնքում են ֆակտորինգի պայմանագիր, ըստ որի բանկը գնորդի փոխարեն վճարում է վաճառողին : Ֆակտորինգի միջնորդավճարները և սակագները ի տարբերություն ապառիկ վաճառքի վճարում է վաճառողը:
    Իսկ ֆակտորինգի և ակրեդիտիվը տարբերությունը հետևյալն է. Ֆակտորինգը հիմնականում օգտագործվում է ներքին շուկայում իրականացվող առևտրի ֆինանսավորման ժամանակ, իսկ ակրեդիտիվը միջազգային առևտրի ժամանակ: Եթե ուշադրություն դարձնեք կտեսնեք, որ ֆակտորինգի ժամանակ գործարքի կողմերը երեքն են` գնորդ, բանկ, վաճառող, իսկ ակրեդիտիվի ժամանակ` գնորդ, գնորդի բանկ, վաճառող, վաճառողի բանկ: Միջազգային առևտրի ժամանակ գնորդին և վաճառողին արդեն տարբեր բանկեր են սպասարկում:
    Ֆակտորինգի պայմանագիրը կնքվում է բանկի և վաճառողի միջև, իսկ ակրեդիտիվ թողարկում է գնորդի բանկը գնորդի պահանջով և դրա համար վճարում է գնորդը:
    Մոտակա օրերս մի հոդված կգրեմ և եթե բլոգի ադմինիստրացիան ցանկանա կհրապարակի, որտեղ ավելի մատչելի կգրեմ առավել կիրառվող ֆինասնսական գործիքների մասին:

  8. Hargeli Luka
    Es harc chunem, uxxaki uzum em nshel, vor dzer kayqn in hamar mi mec dproc e: Es qnnutyunner chem sirum, bayc sovorel sirum em: Sa ay miak tex e vortex es sovorum em aranc qnnutyunner: Aystex Qnnoxn u qnnvox@ es em:
    Shnorhakalutyun ev Dzez hajoxutyunner mec-mec

  9. Ներեցեք, չէիք բացատրի, թե

    1. Որն է դիլերի և բրոքերի տարբերությունը:
    2. Արդյոք մակլերը նույն բրոքերն է:

    Շնորհակալություն:

    • Անի ջան բացատրեմ այնքանով, որքանով ես եմ հասկանում:

      Բրոքերը կազմակերպություն է, որը հանդիսանում է միջնորդ ձեր և վաճառողի միջև: Նրա գումար աշխատելու մեթոդը միջնորդավճարներն են: Այսինքն նա հստակ կատարում է այն հանձնարարությունները, որը տալիս է նրան հաճախորդը: Նա ոչ մի շահ չունի գործարքից (չեզոք է), քանի որ ամեն դեպքում ստանալու է իր միջնորդավճարները: Բրոքերը գործարքները կատարում է հաճախորդի գումարներով, հաճախորդի անունից:

      Դիլերը նույնպես ֆոնդային բորսայի պրոֆեսիոնալ մասնակից է (կազմակերպություն), սակայն նա հանդես է գալիս իր գումարներով, իր անունից: Այսինքն, նա ոչ թե կատարում է ձեր հանձնարարությունը և ստանում է միջնորդավճարներ, այլ նա ինքն է վաճառում ձեզ արժեթղթերը կամ ինքն է գնում: Այսինքն, կոպիտ ասած դիլերները վերավաճառողներն են: Նրանք գումար են աշխատում էժան գնելով և թանկ վաճառելով: Այսինքն, դիլերի դեպքում, ի տարբերություն բրոքերի, նա արդեն շահ ունի: Այսինքն, որքան թանկ ձեզ վաճառի, այնքան շատ կաշխատի: Կամ որքան էժան գնի, հետագայում վաճառելով՝ կրկին այնքան շատ կաշխատի:

      Իդկ մակլերները դրանք ոչ բրոքեր են, ոչ դիլեր: Դրանք ֆոնդային բորսայի աշխատողներն են, ովքեր հենց կատարում են գործարքները, այսինքն կապ են հաստատում գնորդի և վաճառողի միջև: Այսինքն, նրանք կրկին ոչ մի շահ չունեն գործարքի հետ կապված, նրանք ուղղակի հենց գործարքն են իրականացնում:

  10. Հրա՛չ ջան, Շնորհակա՛լ եմ պատասխանի համար:

    Կցանկանայի մեկ այլ հարցով դիմել:

    Առհասարակ ցանկանում եմ արժեթղթերի շուկան խորությամբ ուսումնասիրել:

    Անչափ շնորհակալ կլինեի, եթե առաջարկեիք ֆորումներ /նաև ռուսական/, կայքեր, որտեղ ավելի մանրամասն կկարողանամ ուսումնասիրել, ինչպես նաև ԳՐՔԵՐ այս թեմայով /գեղարվեստական, կամ ամսնագիտական/, ֆիլմեր:

    Մտածեցի շատ օգտակար կլիներ, եթե որևէ համակարգչային խաղ գտնեի կապված ԱՇ-ի հետ, որտեղ հնարովոր կլիներ խաղալ ու ծանոթանալ ԱՇ-ին վիրտուալ ձևով: Բայց, դժբախտաբար, ոչինչ չգտա: Միգուցե Ձե՞զ ծանոթ լինի նմանատիպ խաղ:

    Նախապես շնորհակալ եմ:

    • Անի ջան գրքերից “Ինչպես գնել բաժնետոմսեր” գիրքը խորհուրդ կտամ, արժեթղթերի շուկայում ներդրողի սեղանի գիրք է համարվում ու բավական մատչելի է գրված: Կա նաև մեր կայքի գրքեր բաժնում: Խորհուրդ կտամ դիտել նաև Ալեքսանդր Էլդերի վարպետության դասերը: Իսկ հոդվածների համար կոնկրետ կայքեր չեմ կարող ասել, ես ինքս, ինչ ինձ հետաքրքրել է, պարզապես որոնել եմ google-ում ու հերթով կարդացել: Իսկ խաղ ցավոք կրկին չգիտեմ, որը հենց արժեթղթերի թեմայով լինի, կա Ռոբերտ Կիյոսակիի Cash Flow խաղը, բայց դա ընդհանուր ֆինանսական գրագիտությանն է վերաբերվում, չնայած արժեթղթերի առք/վաճառք դրանում նույնպես կա:

      Ընդհանուր բավական հետաքրքիր ու ոչ ստանդարտ ոլորտ եք ընտրել: Ուղղակի չշտապեք, հանգիստ կարդացեք, ուսումնասիրեք ու պրոցեսից հաճույք ստացեք: Հետո ինչ-որ պահի որ զգաք, որ ձեզ արդեն բավական վստահ եք զգում, կարող եք նաև ինչ-որ փոքրիկ գործարքներ փորձել անել:

  11. Յուրաքանչյուր մեկնաբանությանը նման կերպ` երկար-բարակ, մանրամասն, երկարաշունչ մեկնաբանություններով պատասխանելով, ուղղակի <> եք դառնալ Ձեր մշտական այցելուն: Ինքս սովորում եմ Արժեթղթերի շուկա մասնագիտությամբ, ու ահագին բան ունեմ էստեղից սովորելու:
    Շնորհակալություն:)

  12. Բարև Ձեզ

    Շատ լավ հոդված էր, ուրախ եմ տեսնել մարդկանց որոնք հետաքրքրություն ունեն ֆինանսական շուկաներում: Բոլորին հրավիրում եմ միանալ Trader.am ֆեյսբուքյան խմբին: Ես անձամբ թրեյդեր եմ,սովորում եմ Լոնդոնի համլսարանում համապատասխան մասնագիտությամբ և ունեմ մեծ փորձ ֆինանսական շուկաներում: Մեծ հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցերին:

    https://www.facebook.com/groups/trader.am/

    Շնորհակալություն

  13. Ես շարունակում եմ հիանալ Ձեր արած գործով, հայերեն լեզվով նման տեղեկատվություն շատ դժվար է գտնել համացանցում, իսկ այստեղ բավականին մանրամասն ու անգամ ոչ մասնագետներին մատչելի լեզվով է գրված: Շնորհակալություն:

  14. Հարգելի՛ Հրաչ, խնդրում եմ՝ պարզաբանե՛ք, թե ինչ է ակտուարը: Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»