« »

Հաջողության բանալին

Հաջողության բանալին

Հաջողությունը՝ շատ փողը չէ: Շատ կարևոր է կյանքում ունենալ ֆինանսական գիտելիքներ և կարողանալ ղեկավարել սեփական ֆինանսները, բայց շատ փող ունենալը պետք չէ գերնպատակ սարքել: Փողը ընդամենը հետևանք է, որն առաջանում է կախված նրանից, թե ինչ ենք մենք ստեղծում, ինչպես ենք աշխատում, ինչքան ենք նվիրվում, ունենք երևակայություն, թե ոչ, հանուն ինչի ենք աշխատում: Միայն շատ փող ունենալով երջանիկ չեն դառնում, միայն շատ փողի համար մարդիկ Ձեզ ավելի շատ չեն սիրում, միայն շատ փողը Ձեր բոլոր խնդիրները չի լուծում: Փողը ընդամենը գործիք է, որը լավ մարդու ձեռքում կարող է լավ գործեր կատարել, իսկ վատի ձեռքում՝ վատ: Ուղղակի այդ գործիքը պետք է կարողանալ օգտագործել:

Մի պահ պատկերացրեք, որ դուք ունեք 1 մլն դրամ… Ի՞նչ եք անելու այդ գումարով: Լավ հեռախոս կգնեք, ասենք iPhone 4S, դա արդեն մոտ 350 000 դրամ, նոր զգեստներ մեկ-երկու հատ` 200 000 դրամ, լավ կոշիկ` 50 000 դրամ, կգնաք Եգիպտոս հանգստանալու` 300 000, տակը կմնա 100 000 դրամ, դա էլ արդեն հետաքրքիր թիվ չէ: Եվ ինչ, այդ գումարով դուք ավելի երջանի՞կ դարձաք: Դե, ինչ-որ պահի միգուցե այո, բայց ընդհանուր առմամբ, խոստովանեք, որ ոչ: Իհարկե դուք կարող եք առարկել, որ 1 մլն դրամը դա այն գումարը չէ, որը կարող է Ձեզ երջանիկ դարձնել, քանի որ Ձեր պահանջները շատ ավելի բարձր են: Լավ, այդ դեպքում Ձեր վրա երկնքից 1 մլն ռուսական ռուբլի է թափվում, ինչը մոտավորապես համարժեք է 12 մլն դրամի կամ 31 հազար դոլարի: Դուք միանգամից տաս տարվա Մերսեդես եք գնում, ինչը Ձեզ վրա կնստի մոտ 12 հազար դոլար, գնում եք հանգստանալու Իսպանիա` ևս 4 հազար, լիովին փոխում եք Ձեր զգեստապահարանը և այլն և այլն: Եվ ինչ, այդ ամենից հետո դուք երջանի՞կ եք: Իհարկե, դուք կրկին կառարկեք, որ 1 մլն ռուբլին դա լուրջ թիվ չէ, այ եթե 1 մլն դոլար լիներ, ապա իրերի դասավորությունը Ձեր կյանքում կտրուկ կփոխվեր: Ես անկեղծ այդպես չեմ կարծում: Հարուստ լինելը իհարկե կարող է շատ օգնել, բայց միայն այն դեպքում, երբ դուք գիտեք, թե ինչպես այդ հարստությունը օգտագործել:

Մի մոռացեք, որ կյանքում կան մնայուն շատ այլ արժեքներ, որոնք ավելի կարևոր են, քան դրամի պարունակությունը մեր գրպանում, իսկ փողը հայտնվում է որպես դրանց արդյունք: Եվ վերջում, եկեք հասկանանք, թե ի՞նչն է մեզ հաջողակ դարձնում: Մի քանի օր առաջ ես այսպիսի բան հանդիպեցի. «Հաջողությունը երջանկության բանալին չէ, երջանկությունն է հաջողության բանալին: Եթե դուք սիրում եք այն, ինչ անում եք` դուք հաջողակ կլինեք» կամ անգլերեն տարբերակը – “Success is not the key to happiness. Happiness is the key to success. If you love what you are doing, you will be successful”.

Շարունակելի…

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. Մի գրքում նման բան կարդացի. հարեւանը բողոքում է, որ լավ չի ապրում քիչ վաստակելու պատճառով ու ասում է, որ եթե այնքան փող ունենար, որքան հարեւանը, խնդիրներ չէր ունենա: Իսկ այդ նույն հարեւանն էլ ասում էր, որ իրեն էլ չի բավականեցնում իր բարձր աշխատավարձը: Նրանք ուղղակի ավելի շատ ծախսում էին, քան՝ վաստակում

  2. Լիովին համաձայն եմ Ձեզ հետ և կարծում եմ դրա համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ Ձեռք բերել 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»