«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Գովազդի հայրերը. Դեյվիդ Օգիլվի

Դեյվիդ Օգիլվին գովազդային ոլորտի ամենահայտնի մարդկանցից մեկն է: 1962 թվականին «Time»-ը բնութագրում է նրան որպես «ամենահայտնի հրաշագործը ժամանակակից գովազդի ոլորտում»: «French Magazine» ամսագիրը դասել է նրան Համաշխարհային արդյունաբերական հեղաշրջման գործում ամենամեծ ներդրումն ունեցած այնպիսի «հսկաների» շարքում, ինչպիսիք են Ադամ Սմիթը, Թոմաս Էդիսոնը, Կառլ Մարքսը, Ջ.Ռոկֆելեր-ավագը և այլն:

Ծնվել է Անգլիայում 1911թ.-ին (մահացել է 1999թ.-ին), բայց իր հեղինակությունը ձեռք է բերել Ամերիկայում: Իր ընկերության մասնաճյուղերը բացել է ավելի քան 30 երկրներում: Դեռևս կենդանության օրոք նրան հաջողվել է փառք ու պատվի արժանանալ և անձամբ համոզվել իր ստեղծագործ սկզբունքների ճշմարտացիության մեջ:

Հոդվածի 2-րդ մասում ներկայացնում ենք Դեյվիդ Օգիլվիի մեջբերումներից մի քանիսը, որոնցից մենք բոլորս կարող ենք շատ բան սովորել:

  • Գնորդը հիմար չէ – դա քո կինն է:
  • Գովազդը կարող է համոզել մարդուն գնել անորակ ապրանք, բայց միայն մեկ անգամ:
  • Եթե խոսում են գովազդի մասին, դա վատ գովազդ է: Եթե խոսում են ապրանքի մասին, դա լավ գովազդ է:
  • Մեծ գաղափարները – սովորաբար պարզ գաղափարներն են:
  • Որքան բարձր է գինը, այնքան ավելի ցանկալի է դառնում ապրանքը գնորդի աչքերում:
  • Գովազդի նպատակը մարդկանց զվարճացնելը չէ, այլ նրանց ապրանք վաճառելը:
  • Երբեք մի ստեղծեք այնպիսի գովազդ, որը դուք չէիք ցանկանա, որ տեսնեին ձեր ընտանիքի անդամները: Դուք երբեք չէիք խաբի ձեր կնոջը: Մի խաբեք նաև իմ կնոջը:
  • Արդյունավետ գովազդում ներդրված մեկ միլիոնն ավելի շատ է վաճառում, քան անարդյունավետ գովազդում ներդրված տաս միլիոնը:
  • Հաճախորդը ստանում է այն գովազդը, որին նա արժանի է:
  • Դուք չեք կարող ստիպել մարդկանց գնել ձեր ապրանք – դուք կարող եք միայն հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ գնելու այդ ապրանքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • Օգիլվին վերջնա, մանավանդ իրա մոտեցումները շաաաաաաաաատ լավն են, չնայած իմ կարծիքով իրա կողքին կարան կանգնած են նաև Լեո Բառնետն ու Կլոդ Հոպկինսը

      • Հա Լուկա ջան ես անհամբեր կսպասեմ Մարէեթինգի բաժինն ինձ շատա հետաքրքրում
        Օգիլվիի գանձերիցա`
        Նոր Ռոլլս-Ռոյսում 60 միլ/ժամ արագության պայմաններում ամենաուժեղ ձայնը, որը կարելի է լսել, դա մեքենայում տեղադրված ժամացույցի ձայնն է: Երբ Ռոլլս-Ռոյսի գլխավոր ինժեները կարդաց այն, ափսոսանքով հայտնեց հետևյալը. Ժամանակն է ինչ որ բան անել այդ անիծյալ ժամի հետ

  • es mejberumner@ ardiakan en hatkapes mer irakanutyan paymannerum. Anchashak u voch profesional govazd@ hexexela mer eter@. Miak spopanq@ ena vor et hamatarac axbi mej kan @nkerutyunner voronq qich te shat xelaci govazd en anum. Husanq es hodvac@ khasni hasceatererin 🙂

  • Գովազդի իմաստը կայանում է տվյալ ապրանքի առանձնահատկությունները հմտորեն ընդգծելու մեջ և ոչ մի դեպքում չի կարելի սուտ առավելություններ նշել, եթե դրանք չկան, այլապես, ինչպես նշում է Օգիլվին, հաճախորդը կլինի միայն մեկ անգամ գնող: Սակայն ճիշտ մարքեթինգը ենդադրում է, որ մեկ հաճախորդը ապրանքից գոհ լինելու դեպքում կբերի մյուսին և այդպես շխթայական կշարունակվի 🙂

  • Ինչպես ասում են որակը այն է, երբ հաճախորդը վերադառնում է նոր պատվերով, այլ ոչ թե գնված ապրանքը ձեռքին: 🙂

    • ha iroq u plus nor ideajov orinak M and ms-@ djgoh majreri boxoqnei ardjunqum e stexcvel erb shokolad@ dzerqum halvumer heto mars@ da nkatec u stexcec dzerqi mej chhalvox konfet@

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»