« »

Մենք մեր մտքերում և իրականում

Մենք մեր մտքերում

Իմ կարծիքով կա մեզանից յուրաքանչյուրի երկու տարբերակ: Առաջինն այն է, թե ինչպես ենք մենք մեզ տեսնում մեր մտքերում, այսինքն ինչ ենք մենք մեր մասին մտածում, ինչպես ենք մեզ պատկերացնում, ինչպես ենք մեզ զգում: Երկրորդն այն է, թե ինչպիսին ենք մենք իրականում, այսինքն ինչպես են մեզ տեսնում այլ մարդիկ, ինչի ենք մենք իրոք հասել: Այս երկու «ես»-երը հիմնականում իրարից տարբերվում են: Մտքում մարդը կարող է լինի ճանաչված լրագրող, հայտնի գործարար, աշխարհահռչակ երգչուհի կամ նկարիչ, բայց իրականում լինի հասարակ մի մարդ, որը լուրջ հաջողությունների դեռ չի հասել:

Շատերը հարց են տալիս՝ ի՞նչ է հաջողությունը: Առաջին անգամ փորձեմ տալ հաջողության իմ սահմանումը: Հաջողությունը կայանում է նրանում, որպեսզի այն մարդուց, որը մենք կանք իրականում, վերածվենք այն մարդուն, որը կանք մեր մտքերում: Իսկ մտքերում ամեն մարդ գծում է իր կատարյալ պատկերը: Մտքերում նա ստեղծում է այն աշխարհը, որում կուզենար ապրել, որում երջանիկ կլիներ և որին հասնելով՝ այլևս ոչնչի չէր ձգտի: Հետևաբար հաջողությունը կամ հաջողակ լինելը դա կոնկրետ վիճակ չէ: Դա ճանապարհ է՝ ճանապարհ իրական աշխարհից դեպի հորինված, կատարյալ աշխարհ:

Շատ մարդիկ վախենում են իրենց մտքերից, այսինքն վախենում են, որ իրենց մտքերը կարող են իրականություն դառնալ: Այդ վախը գալիս է սեփական ուժերին չհավատալուց: Նրանք տեսնում են իրենց իրական «ես»-ը և չեն հավատում, որ մի օր այն կարող է վերածվել այն «ես»-ին, որին նրանք տեսնում են իրենց մտքերում: Նման մարդիկ սպանում են իրենց իսկական «ես»-ը:

Հենրի Ֆորդն ասել է. «Այն, ինչ հնարավոր է պատկերացնել, հնարավոր է նաև անել»: Մի փոքր փոխելով Հենրի Ֆորդի բառերը կստանանք. «Այն, ինչպիսին դու կաս քո մտքերում, կարող ես դառնալ նաև իրականում»: Իսկ դրա համար պետք է «ճամփորդության ընկնել»: Իսկ ճանապարհը տանում է իրական «ես»-ից դեպի քո մտքերի, քո ներաշխարհի «ես»-ը: Ճամփորդությունը երկար է լինելու: Բայց եթե դու գտնվում ես ճիշտ ճանապարհի վրա և անընդհատ շարժվում ես առաջ, ապա վաղ թե ուշ կհասնես դրա վերջին:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


15 մեկնաբանություն

  1. Annie Poghossyan says:

    Իրոք…. Կարևորն այն է, որ իրականում մենք քայլեր ձեռնարկենք մեր մտքերի ՛՛ ԵՍ՛՛-ին հասնելու համար, այլապես մենք կմնանք միևնույն տեղում…..

    • Եվ դա հնարավոր է Annie ջան, ուղղակի մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց:

  2. Բարև ձեզ Լուկա ջան…Ցանկանում եմ շատ մեծ շնորհակալությու հայտնել այս սայթի համար…success.am ես հայտնաբերեցի ինձ համար շատ դժվար ժամանակահատվածում..և դուք դարձաք իմ ամենամեծ խորհրդատուն ու օգնականը…ձեր շնորհիվ է,որ ես ոչ թե տրվեցի հուսահատությանը,այլ սկսեցի ձգտել ավելին……..Լուկա ջան ձեր հոդվածներից մեկում կարդացի,որ դուք ունեք Նապոլեոն Հիլլի աուդիոգիրքը..կարող եք ասել,թե որտեղից կարող եմ ներբեռնել այն…

  3. ete chanaparh@ tanume depi npatak, apa erkarutjunn ajdqanel karevor chi 1999i erazanqs katarvec 2006 in vat imterval chi 🙂

    • Ճիշտ ա Վահագ ջան, հենց էտ ճանապարհին ա որ մարդը աճումա ու փոխվումա: 7 տարի.. բայց նպատակիդ հասել ես, հիմա հաջորդը կդնես:

      • ha Luka jan, et chanaparhin em, u misht el hachelia, vor liq@ problemner en linum, dranq luceluc lav ban chka 🙂

  4. ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼՆ ՈՒ ԸՄԲՌՆԵԼՆ Է, ՈՐՆ ԷԼ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ

  5. շատ խորիմաստ հոդված էր,դուրս եկավ

  6. Ես կավելացնեի մեզանից յուրաքանչյուրի երրորդ տեսակը` այն, որը մեզ վերագրում են ուրիշները. դա էլ պակաս ազդեցություն չի թողնում մեր սեփական ես-ի ձևաորման վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»