«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Զարգացնում են արդյո՞ք ֆիլմերը մարդու երևակայությունը

Ես ֆիլմեր շատ եմ սիրում` և՛ գեղարվեստական և՛ փաստագրական – ուսուցողական: Յուրաքանչյուր օրը մեզ մոտ ավարտվում է գեղարվեստական ֆիլմի դիտմամբ և դա օրվա ամենահանգիստ ու անհոգ պահերից մեկն է: Ֆիլմերի բոլոր ժանրերն էլ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ թրիլլեր, արկածային, սարսափ և ֆանտաստիկա: Չգիտեմ այդպիսի վիճակագրություն կա, թե ոչ, բայց իմ կարծիքով ֆիլմերը զարգացնում են մարդու երևակայությունը: Հաճախ մենք կյանքում ինչ-որ բան անելիս` մտաբերում ենք ինչ-որ հատվածներ ֆիլմերից կամ կիրառում ենք ինչ-որ հնարքներ, որոնք տեսել ենք ֆիլմերում:

Ավելի շատ սիրում եմ արտասահմանյան ֆիլմեր, որոնք ոչ ստանդարտ են: Այսինքն, ինձ հետաքրքիր չէ դիտել ֆիլմեր, որոնց սցենարն այնպիսին է, որոնք ես իրական կյանքում էլ եմ ամեն օր տեսնում` կենցաղային ինչ-որ հարցեր, խնդիրներ, վեճեր, իրար ծեծել, վրեժ լուծել, ժառանգություն ստանալ, ամուսնանալ, բաժանվել և այլն: Ինձ ավելի շատ հետաքրքրում են այնպիսի ֆիլմեր, որոնց սցենարը առօրյայում չես տեսնի: Օրինակ, այլմոլորակայիններն իջան երկրի վրա, կամ նավն ընկավ Բերմուդյան եռանկյունի և հայտնվեց այլ ժամանակներում, կամ կալանավորները իդեալական փախուստ կազմակերպեցին բանտից կամ էլ մի խումբ մարդիկ որոշեցին հաղթահարել անապատը` գանձ գտնելու նպատակով: Իմ կարծիքով նման ֆիլմերը զարգացնում են մարդու երևակայությունը և ընդլայնում են նրա մտածելակերպը: Բայց քանի որ սա ընդամենը անձնական կարծիք է, կուզեմ լսել նաև Ձեր կարծիքը` ինչպե՞ս են ազդում ֆիլմերը մարդու վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

  • Շատ ճիշտ ես Լուկա ջան,քո հետ լրիվ համամիտ եմ,իսկ իմ կարծիքով ավելի շատ Փաստագրական-ուսուցողական ֆիլմերն են ավելի լավը և հետաքրքիր,քր թվարկած ժանրային ֆիլմերն էլ իրենց տեղը ունեն,,,,,ուղակի ես ավելի շատ նայում եմ փաստագրական-ուսուցողական ֆիլմեր,օրինակ Discovery-ի ֆիլմերը դրանք շաատ ուսուցողական են,,,,խորհուրդ կտամ նայեք,չեք փոշմանի http://www.shanttv.com/am/programs/discovery/

  • Luka jan du shat jisht es, esel shatem sirum ditel filmer ev misht unem spasvac filmer voronc primeran der chi exel, ayo filmer@ shat mec ardyunq en talis mardkanc, bayc petq e zguysh linel vor bacasakan koxmer@ qez chgraven. isk aylmolorakayinneri masin xorhurd ktam mi shat lav film http://my-hit.ru/film/10744

  • Ինչպես ցանկացած բան այնպես էլ ֆիլմերը կարող են և զարգացնել, կարող են և կաշկանդել երեւակայությունը,չի բացառվում, որ նույն ֆիլմը կարող է երկու լրիվ տարբեր ազդեցություն ունենալ, ու բացի այդ պետք է ճիշտ ֆիլմեր ընտրել, ինչպես ֆիլմերից մեկի սլոգանն է ասում It all begins… with a choice, ամեն ինչ սկսվում է ընտրությամբ: Ինքս կինոսեր լինելով,փաստում եմ, որ ֆիլմերը ոչ միայն զարգացնում են երևակայությունը, նաև կոփում են միտքը, ձևավորում են բնավորություն, կարող են ներդրում ունենալ անձնային աճի ապահովման հարցում, ժամանցային մասով ժամանակդ հետաքրքիր անցկացնելու շատ լավ միջոց են: Իմ ինքնազարգացման և ինքնակրթման գործում ֆիլմերը որ շատ կարևոր դեր ունեն և կունենան:

  • Ֆիլմերը մեծ ազդեցւթյուն ունեն մարդկանց վրա: Ինչո՞ւ է հիմա այսքան ագրեսիա տարածված:Որովհետև հեռուստատեսությունը և համացանցը ողողված են դաժան և սարսափելի ֆիլմերով: Ամենուրեք դաժանություն, բռնություն և անբարոյականություն է քարոզվում: Դրա վառ ապացույցը ամեն օր լրատվամիջոցներով և համացանցում տեսնում ենք: Եթե դիտել ֆիլմ, ապա միայն բարի և ուսուցողական:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»