« »

Վճարի՛ր առաջ

Վճարիր առաջ

«Վճարի՛ր առաջ» (“Pay forward”). այսպես է կոչվում մի ֆիլմ, որն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Ֆիլմը մի փոքրիկ տղայի մասին է, ով ուսուցչի հանձնարարությամբ ներկայացնում է մի ծրագիր, թե ինչպես կարելի է փոխել աշխարհը։ Նա առաջարկում է վճարել առաջ. այսինքն, եթե ինչ-որ մեկը օգնում է մեզ, ապա մենք ոչ թե նրան ենք շնորհակալություն հայտնում, այլ, ի պատասխան նրա բարի գործի, երեք այլ մարդկանց ենք օգնում, իսկ հետո այդ երեքը օգնում են երեք այլ մարդկանց և այդպես շարունակ…

Պատկերացնում եք, թե ինչ մեծ թվով մարդիկ կներգավվեին այդ շղթայի մեջ, եթե այս ծրագիրն իրականանար, և իսկապես հնարավոր է՝ աշխարհը փոխվեր… Ճիշտ է` ծրագիրը մի քիչ երազային է, հեռու իրականությունից, բայց որքա՜ն մեծ բարություն կա դրա մեջ։ Պարզապես պետք է ամբողջ աշխարհը փոխելու փոխարեն փորձենք նախ մեզ փոխել և, ի պատասխան որևէ մեկի օգնության, օգնենք գոնե մեկ հոգու. ինչ-որ մեկի համար կատարենք իսկապես արժեքավոր մի բան և չակնկալենք ետադարձ բարություն։ Ամբողջ աշխարհը փոխելուց առաջ մենք պետք է նախ մեզ փոխենք, մենք պետք է դառնանք ավելի բարի… Եկե՛ք կատարենք այդ մեկ քայլը դեպի առաջ։

The following two tabs change content below.

Lara

Վերջին հոդվածները: Lara (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


10 մեկնաբանություն

  1. Lara ջան շատ լավ էր,որ էս ֆիլմին անդրադարձաք:Գիտեք ինչքան երկար ժամանակ էր, ինչ ուզում էի այս ֆիլմի մասին գրեի բլոգում, բայց չէր ստացվում, երևի սպասվածից ավելի մեծ նշանակություն ունի ֆիլմը ինձ համար, ու չգիտեի ոնց կիսվել:Օրվա մեջ գոնե 3 անգամ հիշում եմ ֆիլմի մասին: Շնորհակալություն …

    • խնդրեմ Vanuhi ջան…ֆիլմն իսկապես արժանի է ,որ խոսվեր նրա մասին…ճիշտ է,ֆիլմն իսկապես շատ մեծ տպավորություն է թողնում…կսպասեմ նաև Ձեր հոդվածին ֆիլմի մասին..ֆիլմն անկասկած ավելի շատ ասելիք ունի,քան ես եմ ներկայացրել…և համոզված եմ,որ Ձեզ մոտ հիանալի հոդված կստացվի,անկախ այն բանից,որ արդեն գրվել է ֆիլմի մասին…

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»