«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է

Մեր կյանքում հանդիպող յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է: Մեկը սովորեցնում է մեզ երջանիկ լինել, մյուսը սովորեցնում է ներել, երրորդը սովորեցնում է ուրախանալ հասարակ բաներով: Ինչ-որ մեկն էլ ընդհանրապես ոչինչ չի սովորեցնում, այլ հակառակը` «կոտրում է» մեզ: Բայց դրանով նա սովորեցնում է մեզ լինել ուժեղ: Մեկի հետ մի քանի վայրկյան խոսելով մենք մի ոլորտից ենք գիտելիք ստանում, մյուսի հետ խոսելով` այլ ոլորտից: Մեկը սովորեցնում է մեզ հանդիպումներից չուշանալ, մյուսը` դանդաղ ուտել, երրորդը` հաճախ հանգստանալ, չորրորդն էլ մեզ շախմատ խաղալ է սովորեցնում:

Ցանկացած մարդ, որը նույնիսկ մի քանի ակնթարթով մեր կյանքում հայտնվում է, մեզ ինչ-որ բան է տալիս: Այդ պատճառով, գնահատեք բոլոր մարդկանց: Չկան անպիտան մարդիկ, կան մարդիկ, որոնց պարզապես մենք լավ չենք ճանաչում և չգիտենք, թե ինչ կարող ենք նրանցից սովորել: Երբ մարդկանց նայում ես վերևից, դու չես կարող նրանցից սովորել: Մի արեք այդպես: Յուրաքանչյուր մարդուն վերաբերվեք որպես ուսուցչի, որից դուք պետք է ինչ-որ բան քաղեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»