«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Ինչպես գտնել ներդրող Սիլիկոնյան հովտում

Ենթադրենք դուք ունեք գաղափար, արդեն հավաքել եք թիմ, ստեղծել եք ինչ-որ նախնական տարբերակ և եկել է պահը ներդրողներ ներգրավելու և Ձեր գաղափարն իրականացնելու համար: Քանի որ Ձեր գաղափարը վերաբերվում է տեխնոլոգիաներին կամ ինտերնետ ոլորտին և դուք գիտեք, որ Սիլիկոնյան հովտում են կենտրոնացված նմանատիպ խոշորագույն ընկերությունները, այնտեղ է շրջանառվում վենչուրային հսկայական կապիտալ և այնտեղ պատրաստ են լսել «լավ գաղափարներ», ապա դուք նույնպես որոշում եք Ձեր գաղափարը զարգացնել Սիլիկոնյան հովտում: Դրա համար Ձեզ նախևառաջ անհրաժեշտ է գտնել ներդրողներ, ովքեր կհավատան Ձեզ և Ձեր գաղափարին և ռիսկի դիմելով` կներդնեն իրենց գումարները: Բայց դուք գտնվում եք Հայաստանում, իսկ ներդրողները` ԱՄՆ-ում: Ի՞նչ անել:

Հենց սկզբից ասեմ, որ ինքս էլ նոր եմ սկսում ուսումնասիրել ինչ անել: Բայց այն փոքրիկ ինֆորմացիայով, որը ստացել եմ վերջին մի քանի օրվա ընթացքում, կփորձեմ կիսվել: Հետագայում կներկայացնեմ ամեն ինչ առանձին-առանձին` ավելի մանրամասն:

Նախ ներկայացնեմ մի կայք, որի միջոցով դուք կարող եք տեղեկություն ստանալ այսպես կոչված բիզնես-հրեշտակների մասին` մարդիկ, ովքեր ներդնում են գումարներ ստարտափների մեջ: Կայքը կոչվում է angel.co: Կայքի որոնման դաշտում հավաքելով Silicon Valley, դուք կստանաք մեծ քանակությամբ ինֆորմացիա Սիլիկոնյան հովտում գործող ստարտափների և ներդրողների մասին: Կարող եք կարդալ ներդրողների տվյալները, իմանալ նրանց անունները, դիտել նրանց կողմից՝ այլ ստարտափների ֆինանսավորման պատմությունը, կապ հաստատել նրանց հետ (սոցիալական ցանցերով) և փորձել ներկայացնել Ձեր գաղափարը կամ հանդիպում նշանակել: Այսինքն, դուք նեղացնում եք փնտրելու շրջանակը՝ բերելով «Սիլիկոնյան հովիտ» լայն հասկացությունը կոնկրետ մարդկանց:

Հաջորդ տարբերակը բազմաթիվ վենչուրային ֆոնդերն ու բիզնես ինկուբատորներն են: Դրանցից մեկը գրավեց ուշադրությունս՝ Y Combinator: Y Combinator-ը վենչուրային ֆոնդ է, որը տարեկան երկու անգամ կազմակերպում է երեքամսյա հավաքներ, որի ընթացքում բազմաթիվ ստարտափներ ներկայացնում են իրենց նախագծերը: Ֆոնդը իրենով ստարտափներին մեծ գումարներ չի տրամադրում՝ մինչև 20 000$, բայց այն օգնում է հիմնադիրներին գտնել ներդրողներ, կազմակերպում է ճաշկերույթներ համապատասխան մարդկանց հետ, խորհուրդներ է տալիս և այլն: Իսկ ի՞նչ է պետք դրանից ավելի: 2011թ-ին Y Combinator-ի միջոցով ֆինանսավորում են գտել 316 ստարտափներ: Այստեղից են ծնունդ առել այնպիսի հայտնի նախագծեր, ինչպիսիք են օրինակ Dropbox-ը կամ Reddit-ը:

Եվ վերջապես, տարբերակներից մեկն էլ գնալ ԱՄՆ՝ Սիլիկոնյան հովիտ, և տեղում փորձել կապեր հաստատել ներդրողների հետ: Սիլիկոնյան հովտում նրանց կարելի է հանդիպել ամենուր՝ սկսած փողոցից և սրճարաններից մինչև ինչ-որ միջոցառումներ: Ձեզ պետք է ընդամենը հանդիպել տեղի մարդկանց և ուղղակի խոսել: Ամեն խոսակցությունից կբացվի նորը, անընդհատ նոր անուններ և ուղղություններ կհայտնվեն, և վերջիվերջո՝ Ձեզ կհաջողվի կապ հաստատել ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն Ձեզ լսել (չէ որ նրանք էլ այդպես են փող աշխատում): Բայց որպեսզի այդ առաջին շփումները հեշտ ստացվեն, դուք կարող եք պարզապես ճշտել, թե ինչ միջոցառումներ կան Սիլիկոնյան հովտում այդ պահին և ուղղակի մասնակցեք դրանց՝ համոզված լինելով, որ այնտեղ անպայման ներկա կլինեն Ձեզ անհրաժեշտ մարդիկ: Իսկ թե ինչ միջոցառումներ կան տվյալ պահին տվյալ վայրում, դուք կարող եք իմանալ eventbrite.com և meetup.com կայքերի միջոցով:

Առայժմ այսքանը, ընթացքում անպայման կշարունակեմ ներկայացնել կոնկրետ մեթոդներ, խորհուրդներ և անձնական փորձ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»