Ստարտափ

Ինչպես աղջիկն Օմսկից կարողացավ ներգրավել $3 մլն ֆինանսավորում

Ձեզանից շատերը, կարծում եմ, ծանոթ են yelp.com կայքին: Սա միջազգային ամենահայտնի ռեսուրսն է ռեստորաններ և այլ հաստատություններ որոնելու, դրանց մասին ինֆորմացիա ստանալու և կարծիք թողնելու համար: Tulp.ruyelp.com-ի ռուսական տարբերակն է: Դրա հեղինակը Տայա Կուդաշկինան է Օմսկից: Վերադառնալով ԱՄՆ-ից՝ նրա մտքով անցնում է, թե ինչու Ռուսաստանում չկա նմանատիպ լուրջ կայք, որտեղ մարդիկ կարող են կիսվել տվյալ հաստատության մասին իրենց կարծիքներով: Եվ 2010թ-ին նա որոշում է ստեղծել Tulp.ru-ն: Իր և ներգրաված որոշ բիզնես-հրեշտակների միջոցներով նա ստեղծում է կայքի աշխատող տարբերակը, ապա սկսում է որոնել ավելի մեծ ֆինանսավորում՝ նախագիծը զարգացնելու համար: Դա նրան հաջողվում է: Իսկ թե ինչպես, դիտեք տեսանյութը…


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»