Բիզնես և ֆինանսներ Բիզնես մտքեր

Բիզնես մտքեր Հայաստանում. տնային բույսեր

Այսօր ուզում եմ խոսել ևս մեկ բիզնես գաղափարի մասին, որը ժամանակին ինքս էի ուզում փորձել, սակայն ինչ-որ պահի այն երևի «կորավ» այլ գաղափարների մեջ: Խոսքը գնում է տնային բույսեր վաճառելու մասին: Գաղափարը դուրս եկել էր, քանի որ, նախ, դա հաճելի բիզնես է, դրական, երկրորդը՝ չէր պահանջում շատ մեծ ծախսեր, և երրորդը՝ բույսերը վաճառվելու էին համացանցով, իսկ ինչ-որ մասնագիտացված կայք, որտեղ տնային բույսերի օնլայն վաճառք էր իրականացվում, չէի հանդիպել: Նաև, առավելությունը կայանում էր նրանում, որ ի տարբերություն սովորական ծաղիկների, այստեղ «ապրանքը» երկար է դիմանում, շուտ չի փչանում: Կար ազատ տարածք, որտեղ մտածում էի ինքս աճեցնել նման բույսեր, նաև մտածում էի, որ մարդիկ նույնպես կարող են վաճառել իրենց բույսերը, իսկ կայքը կարող էր ստանալ միջնորդավճարներ:

Միտքը մոտս առաջացավ, երբ ընկերներիցս մեկը ինձ մի բույս նվիրեց: Այն իրար հետ էինք ընտրում. ինչ-որ մեծ խանութ էր, բույսերի աշխարհ, որտեղ ամենատարբեր տեսակի բույսեր կային: Եվ այդ ժամանակ մտքովս անցավ, որ սա ոչ կոշիկ է, որը պետք է փորձել, ոչ սննդամթերք, որի ժամկետը կարող է անցած լինել, ոչ էլ տեխնիկա, որը կարող է չաշխատել: Մարդկանց մեծամասնությանը բույսերի հետ կապված հետաքրքրում է միայն արտաքին տեսքը, տեսակը և պահպանման պայմանները, իսկ այդ ողջ ինֆորմացիան հանգիստ կարելի էր տալ համացանցով: Կարիք չկա բույսն անձամբ տեսնել և շոշափել: Ինչ պահանջարկ ունեն տնային բույսերը Հայաստանում, չէի ուսումնասիրել, այդ բիզնեսով զբաղվող մարդկանց հետ չէի զրուցել, ամեն դեպքում կարծում էի, որ դրանք կվաճառվեն, քանի որ տնային բույսերը հիանալի նվեր են ցանկացած առիթով, իսկ երբ այդ նվերը պատվիրում ես օնլայն, կազմակերպությունն առաքում է և դու նաև ժամանակ ես խնայում, դա նաև հարմար է: Ամեն դեպքում, այդ միտքը այդպես էլ չփորձեցի և չնայած տնային բույսեր շատ եմ սիրում և տան մի անկյունը փոքրիկ այգու եմ վերածել, բիզնես դա չդարձավ: Բայց որոշեցի մտքով կիսվել. միգուցե՞ ձեզ հետաքրքրի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

  • Es el nman mitq unei erku tari araj, miayn te voch hamacancov, menq nman mi taracq uneinq , voroshel ei aydtegh, bayc shat mardik asecin miak vat koxm@ vor ete chvajarvi, ayn korcnum e ir tesq@ , isk xnamqi hamar petq e lav masnaget linel, es voroshel ei shat poqrik amanov taxikneri vajarqi masin, isk mek tari anc tesa , vor bolor xanutnerum , mayterin, amenureq ayd poqrik gexecik taxikneri vajarqn e… jisht e shut en taramum, bayc arajin tpavorutyun@ shaaat drakan e , ginn el matcheli bolori hamar :))))))))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»