«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Խորամանկ մարքեթինգ. Ֆինյաս Բարնում

Մի անգամ միլիոնատեր Ֆինյաս Բարնումի մոտ է գալիս մի տղամարդ և նրանից փող խնդրում: Բարնումն առաջարկում է նրան օրեկան 1,5 դոլարով աշխատանք, տալիս է 5 աղյուսներ և հետևյալ հրահանգները:

Աղյուսներից մեկը պետք էր դնել մայթին, որտեղ հատվում են Բրոդվեյն ու Էյն-սթրիթը, երկրորդը՝ Բարնումի թանգարանի մոտ, երրորդը՝ Բրոդվեյի և Վիսի-սթրիթի հատման խաչմերուկում, չորրորդը՝ Սուրբ Պողոսի եկեղեցու դիմաց, իսկ հինգերորդը պետք էր ձեռքում պահած արագ քայլել մի աղյուսից մյուսը, դնել աղյուսներից մեկը և վերցնել մյուսը: Ամեն անգամ, երբ խփում էին Սուրբ Պողոս եկեղեցու զանգերը, անհրաժեշտ էր քայլել դեպի թանգարան, ցույց տալ տոմսը և անցնել դահլիճ առ դահլիճ: Դրանից հետո աղյուսների հետ գործողություներն անհրաժեշտ էր կրկնել:

Տղամարդը սկսեց իր աշխատանքը և արդեն կես ժամ անց մոտ 500 մարդ էր զարմացած հետևում նրա «տարօրինակ գործողություններին»: «Ինչո՞վ է նա զբաղված, որտեղի՞ց են աղյուսները, ինչո՞ւ է նա վազում շրջանով», – հնչում էին բազմաթիվ հարցեր: Բայց տղամարդը լուռ էր: Մեկ ժամ անց մայթերն արդեն լիքն էին հետաքրքրասեր մարդկանցով:

Տղամարդը, վերջացնելով իր շրջանցը, քայլեց դեպի թանգարան: Այնտեղ նա անցկացրեց մեկ քառորդ ժամ՝ ուսումնասիրելով բոլոր դահլիճները, ապա վերադարձավ իր աղյուսների մոտ: Եվ ամեն անգամ, երբ նա մտնում էր թանգարան, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրան, գնում տոմսեր և մտնում թանգարան՝ հույս ունենալով հասկանալ նրա գործողությունների իմաստը: Եվ այդպես հետաքրքրասերների թիվն օրեցօր աճում էր, մինչև գործին չի խառնվում ոստիկանությունը՝ անհանգստացած չափից ավելի կուտակումներով: Աշխատողը հետ է կանչվում, բայց այս ամենը ծառայում է հիանալի գովազդ թանգարանի համար: Եվ ինչպես պնդում է Բարնումը՝ հենց այս պատմությունից հետո է Բրոդվեյը դառնում Նյու Յորքյան ամենաաշխույժ փողոցը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»