Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Առաջին միլիոնը 16 տարեկանում

16-ամյա դպրոցականը Մեծ Բրիտանիայից հայտարարել է, որ չի հանգստանա, քանի դեռ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ չի աշխատել: Իր առաջին միլիոնը Կրիստիան Օուն արդեն աշխատել է` գործարկելով երկու ինտերնետային նախագծեր` Mac Box Bundle կայքը 2008 թվականին և Branchr գովազդային ծառայությունը դրանից 1 տարի անց:

Առաջին նախագիծը, որը նա սկսեց 14 տարեկան հասակում, 2 տարվա ընթացքում 700,000 ֆունտ ստեռլինգի եկամուտ բերեց Կրիստիանին: Դրա վրա երիտասարդ գործարարը ծախսում էր ողջ ազատ ժամանակը` այդքան շատ էր զբաղմունքը նրան դուր գալիս:

Կրիստիան Օուն սկսում է հետաքրքրվել համակարգիչներով 7 տարեկան հասակից: 10 տարեկանում նա արդեն ուսումնասիրում էր վեբ-դիզայն: Նույն թվականին նրան նվիրում են Mac համակարգիչ: Սեփական բիզնես ստեղծելուն պատանուն ոգեշնչում է Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը: Կրիսիտանն իր առջև նպատակ է դնում ևս դառնալ ճանաչված մարդ ինտերնետի աշխարհում:

“Ես ուզում էի ստեղծել հեղափոխական, բայց միաժամանակ նաև պարզ ինչ-որ բան: Այնպիսի բան, որը կփոխեր բոլոր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է աշխատում գովազդը”, — ասում է Կրիստիան Օուն: Եվ նա ստեղծում է Branchr-ը` կայքերի և ընկերությունների համար գովազդի առք ու վաճառքի միջավայր: Դրա միջոցով հնարավոր է դառնում գովազդ վաճառել ոչ միայն կայքերում, այլ նաև iPhone, BlackBerry, Android և WAP միջավայրերում:

Գործարկումից արդեն 1 տարի անց` Branchr-ը երիտասարդ ձեռներեցին բերում է 500,000 ֆունտ ստեռլինգ և ճանաչված հաճախորդ` William Hill բուքմեքերական գրասենյակին:

Այսօր գովազդային ծառայությունը, որը ստեղծվել է 16-ամյա պատանու կողմից, ամսեկան վաճառում է ավելի քան 250,000 գովազդային հայտարարություններ 11,000 կայքերում: Երիտասարդ գործարարի մոտ աշխատում են 8 հասուն աշխատակիցներ, որոնք զբաղվում են տեխնիկական սպասարկմամբ և վաճառքներով: Իսկ եկամտաբեր բիզնեսի հեղինակը արդեն մտածում է իր երրորդ նախագիծը սկսելու մասին` Atomplan, որը կդառնա ընկերություններին ծրագրային ապահովում վաճառելու միջավայր: Հաջորդ տարի նա պլանավորում է բացել երկու գրասենյակներ:

16-ամյա Կրիստիան Օուն հմուտ է վարում իր բիզնեսը: Եկամուտի մեծ մասը նա ներդնում է իր նախագծերում: Չնայած դրան` երիտասարդ գործարարը հավաստիացնում է, որ բիզնեսը ոչ մի կերպ չի խանգարում իր անձնական կյանքին: Կրիստիանը առաջվա պես ժամանակ է գտնում նկարներով զբաղվելու և գիթառ նվագելու համար: Չի խանգարում բիզնեսը նաև իր հասակակիցների հետ շփմանը: Միլիոնները, որն աշխատում է պատանին, արգելք չեն հանդիսանում ընկերական շփումների համար:

Իսկ ընդհանուր առմամբ, երիտասարդ գործարարը երկարաժամկետ պլաններ չունի: Նա չգիտի, թե ինչով է զբաղվելու 10 տարի անց, բայց մի բան գիտի հաստատ` քանի դեռ չի աշխատել 100 միլիոն, իր բիզնեսը նա չի թողնի: Պատանու կարծիքով յուրաքանչյուր բիզնեսում հաջողության հասնելու բանաձևը մեկն է և այն շատ պարզ է` քրտնաջան աշխատանք, ձգտում փառահեղին և վճռականություն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»