Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Ամեն ինչ լավ է լինելու

Ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու՝ ես համոզված եմ: Դուք անպայման կհասնեք ձեր բոլոր նպատակներին, կյանքը ձեզ կժպտա՝ ուղղակի շարունակեք նույն ձևով և համբերությամբ սպասեք: Դրա համար ժամանակ է պետք: Եթե ուշադիր լինեք, ձեզ մոտ հիմա էլ ամեն ինչ լավ է: Դուք շրջապատված եք սիրելի մարդկանցով, որոնք միշտ ձեր կողքին են: Դուք զբաղվում եք ձեր սիրած գործով և հաճույք եք ստանում դրանից: Ձեզ սիրում և գնահատում են, նույնիսկ, եթե դուք չեք նկատում դա: Դուք ազատ մարդ եք և կարող եք անել այն, ինչ ցանկանաք: Եթե չեք ուզում, այսօր աշխատանքի կամ դասի մի գնացեք՝ դուք ազատ եք: Եթե չեք ուզում տանից դուրս գալ, դուրս մի եկեք՝ դուք ազատ եք: Եթե ուզում եք զբոսնել, դուրս եկեք և զբոսնեք՝ դուք ազատ եք: Մոռացեք բոլոր այն խնդիրների մասին, որոնք հիմա ձեր կյանքում կան: Դուք հեշտությամբ կլուծեք դրանք: Հիշեք ձեզ մի քանի տարի առաջ: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան բան է փոխվել վերջին մի քանի տարվա ընթացքում, ինչքան եք դուք աճել: Եվ ամեն ինչ շարունակելու է փոխվել դեպի ավելի լավը:

Իսկ այն մանր-մունր խնդիրները, որոնք այսօր ձեր կյանքում կան, լուրջ մի վերաբերվեք դրանց: Դրանք մանրուքներ են, որոնք բոլորի կյանքում էլ կան: Ուղղակի լուծեք դրանք և անցեք առաջ: Մի քիչ ավելի բարի դարձեք: Փորձեք հասկանալ մարդկանց, չքննադատել, չբողոքել: Օգնեք նրանց տարբեր հարցերում: Ժպտացեք: Հիշեք, որ ձեր կյանքը կլինի այնպես, ինչպես դուք կտեսնեք այն: Եթե լինեք ուրախ և դրական, բարի ու ժպտերես, չլինեք մռայլ և նյարդային, չկենտրոնանաք առօրյա հոգսերի վրա, գնահատեք այն, ինչ այս պահին ունեք, դնեք ձեր առջև բարի ու օգտակար նպատակներ և սկսեք լավ վերաբերվել ԲՈԼՈՐ մարդկանց, ապա ձեր կյանքը կդառնա հեշտ և հաճելի, արկածային և լեցուն: Եվ միշտ հիշեք, որ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»