Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Ի՞նչն է խանգարում խելացի մարդուն հասնել ֆինանսական հաջողության

Այս հարցը կարող է շատերին հետաքրքրել: Ինչո՞ւ որոշ մարդիկ, որոնք թվում է խելացի են, ունեն լավ կրթություն և աշխատանք, բայց կյանքի ընթացքում այդպես էլ չեն կարողանում հասնել ֆինանսական հաջողության, ապրում են միջին կյանքով, իսկ շատերը՝ նույնիսկ աղքատության մեջ: Եվ հարցը նրանում չէ, որ նրանք չեն ձգտում դրան: Ուրեմն ո՞րն է պատճառը: Պարզվում է, որ միայն խելքը բավարար չէ: Կան մի շարք այլ պատճառներ, որոնք խանգարում են մարդուն հասնել ֆինանսական հաջողության: Իսկ որպեսզի կարողանաք անել դա, նախ պետք է հասկանաք այդ պատճառները և աշխատեք դրանց ուղղությամբ:

Իմ հոդվածներում ես ձգտում եմ օգտագործել «ֆինանսական հաջողություն» տերմինը, որովհետև, երբ ասում եմ հարստություն, շատերը հասկանում են փողամոլություն, ագահություն, կողոպուտ, թալան, մի խոսքով, ինչ-որ վատ բան: Բայց հենց դա է ամենամեծ պատճառներից մեկը, թե ինչու մարդը չի կարողանում հասնել ֆինանսական հաջողության: Տարածված է այն կարծիքը, որ ազնիվ մարդը չի կարող հարստանալ: Բայց այդպես մտածելով` դուք ակամայից փակում եք բոլոր այն ուղիները, որոնք տանում են ձեզ դեպի դա: Մինչև դուք չհավատաք, որ սեփական ազնիվ աշխատանքի ու երևակայության շնորհիվ կարելի է հասնել ֆինանսական հաջողության, դա երբեք էլ չի լինի: Հարստություն ասելով կարելի է հասկանալ փողամոլություն և ագահություն, իսկ կարելի է` ազատություն, նպատակների և երազանքների իրականացում, մարդկանց օգնելու և կյանքը բարելավելու հնարավորություն: Հիշեք, այն ինչը ձեր մտքերում է, ժամանակի ընթացքում դառնում է իրականություն: Եթե ձեր մտքերում անընդհատ հաջողությունն է, ապա այն անպայման կլինի: Կարծո՞ւմ եք ոչ: Դուք ճիշտ եք: Կարծո՞ւմ եք այո` դուք կրկին ճիշտ եք:

Կան նաև ֆինանսական հաջողությանը խանգարող մի շարք այլ պատճառներ: Դուք կարող է հավատալ, որ կարող եք հասնել հաջողության, բայց ոչինչ չանեք դրա համար կամ չանեք այն, ինչ պետք է: Շատ մարդկանց էլ խանգարում է վախը: Նրանք վախենում են սկսել, ինչ-որ բան փորձել, որովհետև նրանց անընդհատ «համոզում են», որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի: Շատ մարդիկ էլ ուղղակի ալարկոտ են: Նրանք կարող են ամբողջ օրը պառկած հեռուստացույց նայել, բայց հաջողության հասնելու համար ոչինչ չձեռնարկել: Մյուսների համար էլ ժամանակը չի հերիքում: Նրանք կարող են ողջ ազատ ժամանակը ծախսել ժամանցի վրա, հետո բողոքել, որ ժամանակ չկա ինչ-որ բան ձեռնարկելու համար: Մի խոսքով, նման օրինակները շատ են, բայց դրանց մասին կխոսենք հաջորդ հոդվածներում, իսկ այս հոդվածից հիշեք միայն մեկ բան` հարուստ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա և ցանկացած մարդ էլ կարող է ազնիվ ճանապարհով հասնել ֆինանսական հաջողության:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»