Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Չարլի Չապլին: 9 խորհուրդ երջանիկ լինելու համար:

Մի անգամ Էնշտեյնը գրում է Չարլի Չապլինին. «Ձեր ֆիլմը՝ ոսկու տենդը, հասկանում են ողջ աշխարհում և դուք անպայման կդառնաք հանճարեղ մարդ»: Ինչին Չապլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց և այնպես դուք արդեն դարձել եք հանճարեղ մարդ»:

Չարլի Չապլինի կյանքն իսկական հեքիաթ է հիշեցնում: Ունենալով միայնակ, սոված, աղքատ ու դաժան մանկություն՝ նա կարողանում է «պոկվել» ծանր աղքատությունից և ձեռք բերել համաշխարհային փառք՝ ընդմիշտ մնալով կինոյի պատմության մեջ: Նա աշխարհի ամենատխուր մարդն էր, որը սակայն ծիծաղեցնում էր ողջ աշխարհը:

Իր 70-ամյա տարելիցի ժամանակ, նա մի ճառ է արտասանում, որը մեջբերում ենք այստեղ:

1. Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԿԱՔ:

2. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

3. Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

4. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

5. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:

6. Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

7. Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ:

8. Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:

9. Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:

Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա ԿՅԱՆՔՆ է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»