Ամենակարևորը` 30 վայրկյանում - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողության գաղտնիքներ

Ամենակարևորը` 30 վայրկյանում

Պատկերացրեք, որ կյանքը խաղ է, որտեղ դուք խաղում եք հինգ գնդակներով: Դրանք են՝ Աշխատանք, Ընտանիք, Առողջություն, Ընկերներ և Ոգի, և ձեզ պետք է, որ դրանք բոլորն էլ անընդհատ օդում գտնվեն: Շուտով դուք կհասկանաք, որ Աշխատանք անունով գնդակը պատրաստված է ռետինից: Եթե դուք հանկարծ բաց թողնեք այն, դիպչելով գետնին, այն ետ կթռչի ձեզ մոտ: Սակայն մյուս չորս գնդակները՝ Ընտանիք, Առողջություն, Ընկերներ, Ոգի, պատրաստված են ապակուց: Եթե դուք բաց թողնեք դրանցից մեկը, ապա հետևանքը անդառնալի կլինի. այն կվնասվի, կքերծվի, կճաքի կամ միգուցե ամբողջությամբ ջարդվի: Այն երբեք չի լինի այնպիսին, ինչպես նախկինում: Դուք պետք է հասկանաք դա և թույլ չտաք, որ դա տեղի ունենա:

Աշխատեք առավելագույնս արդյունավետ աշխատանքային ժամերին և տուն գնացեք ժամանակին:

Անհրաժեշտ ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին, ընկերներին և հանգստին:

Ցանկացած արժեք իրենից արժեք է ներկայացնում, միայն եթե այն գնահատում են:

Բրայան Դայսոն, Coca-Cola-ի նախկին գործադիր տնօրեն

P.S.
Լիովին համաձայն եմ Բրայան Դայսոնի հետ: Մենք հիմնականում շատ ենք կենտրոնանում աշխատանքի վրա` մոռանալով մնացածի մասին: Մենք սկսում ենք հետաքրքրվել մեր առողջությամբ միայն այն ժամանակ, երբ արդեն ինչ-որ խնդիրներ ենք ունենում: Շատ հաճախ մենք քիչ ժամանակ ենք տրամադրում մեր ընտանիքին և ընկերներին: Պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը, մեկը մյուսին չպետք է խանգարի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»