Աֆորիզմներ հաջողության մասին - Հաջողության բլոգ
Գրքեր
Աֆորիզմներ

Աֆորիզմներ հաջողության մասին

Մենք շատ բան չենք համարձակվում անել, ոչ թե նրա համար, որ դա դժվար է, այլ դա դժվար է, քանի որ մենք չենք համարձակվում դա անել (Սենեկա):

Դուք կստանաք այն, ինչ ուզում եք, եթե օգնեք բավարար քանակությամբ այլ մարդկանց ստանալու այն, ինչ իրենք ուզում են (Զիգ Զիգլեր):

Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Որպեսզի պահպանեք ձեր հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք (Ալբերտ Էնշտեյն):

Դուք չեք կարող մեկ գիշերվա ընթացքում փոխել ձեր կյանքը, բայց դուք կարող եք փոխել այն ուղղությունը, որով դուք շարժվում եք (Ջիմ Ռոն):

Որքան շատ դուք շնորհակալ լինեք նրա համար, ինչ ունեք, այնքան շատ դուք կունենաք այն, ինչի համար շնորհակալ կլինեք:

Երազանքը՝ դա իրականությունից փախուստ չէ, այլ դրան մոտենալու միջոց:

Դուք չեք կարող նվիրել այն, ինչ չունեք: Դուք չեք կարող երջանկացնել այլ մարդկանց, եթե երջանիկ չեք (Բրայան Տրեյսի):

Հաղթողները չեն հավատում պատահականություններին (Ֆրիդրիխ Նիցշե):

Մի վիճեք հիմարի հետ, քանի որ մարդիկ կարող են ձեր չտարբերել (անհայտ հեղինակ):

Պետական կրթությունը կօգնի ձեզ գոյատևել: Ինքնակրթությունը՝ կօգնի ձեզ հաջողության հասնել (Ջիմ Ռոն):

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

Եթե անել այն, ինչ անում են մյուս հաջողակ մարդիկ, ապա վերջիվերջո դուք կստանաք նույն արդյունքները, որոնց հասել են այդ հաջողակ մարդիկ (Բրայան Տրեյսի):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Բոլոր մտքերն էլ հետաքրքիր էին, սակայն ինձ հատկապես դուր եկան Բրայան Տրեյսի խոսքերը`
    Դուք չեք կարող երջանկացնել այլ մարդկանց, եթե երջանիկ չեք:

    • ծաղրածուն, երբ իր գործն է կատարում, նա շատ անգամ կարող է լինել ոչ ուրախ և ոչ էլ երջանիկ, բայց նրան նայելով և նրա հետ շփվելով դու ինքդ դառնում ես գոնե մի պահ ուրախ և երջանիկ, նրա դեմքին նկարած այդ ժպիտն է անում այդ գործը:

  • Հակամարտության ժամանակ մարդիկ ավելի շուտ հանձնվում են, քան պարտվում:
    Հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է:
    Հաջողակ է նա ով ԻՐՈՔ դա ցանկանում է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»