Միլիոնատերը դիմում է լեցուն դահլիճին. «Ես կարդացի այս գիրքը և այն դարձավ իմ հաջողակ կարիերայի սկիզբը»: Գուշակեք` ներկաներից քանիսը՞ կվերցնեն և կկարդան այդ գիրքը: Միայն մեկ-երկուսը: Միթե՞ դա զարմանալի չէ: Ինչո՞ւ յուրաքանչյուրը չկարդաց այդ գիրքը: Կյանքի առեղծվածներից մեկը:
Բազմահազարանոց լսարանի համար դասախոսություն է կարդացվում: Ավարտից հետո ներկա գտնվողներից մեկը հեռանալով ասում է. «Ես պատրաստվում եմ փոխել իմ կյանքը»: Իսկ մյուսը հորանջելով ասում է. «Այդ ամենը ես արդեն լսել եմ»: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ լսվածը չէր ազդել երկուսի վրա էլ հավասարապես: Մեկ այլ առեղծված:
Մտքեր, աֆորիզմներ
Ինձ զարմացնում է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը պլանավորում են իրենց արձակուրդն ավելի մանրակրկիտ, քան կյանքն ընդհանուր առմամբ: Միգուցե պատճառն այն է, որ գնալը միշտ էլ ավելի հեշտ է, քան մնալն ու ինչ-որ բան փոխելը:
Կան բաներ, որոնք պետք չէ հասկանալ, թե ինչպես են աշխատում: Կարևորը, որ դրանք աշխատում են: Մինչ որոշ մարդիկ ուսումնասիրում են բույսերի կառուցվածքը, մյուսները հավաքում են դրանք: Ամեն ինչ կախված է վերջնական արդյունքից, որին դուք ցանկանում եք հասնել:
Եթե դուք չեք հասել ֆինանսական անկախության 40-50 տարեկանում, ապա դա չի նշանակում, որ դուք ապրում եք անհաջող երկրում կամ անհաջող ժամանակ: Դա միայն նշանակում է, որ դուք ունեք գործողությունների անհաջող պլան:
Ես բացահայտել եմ, որ ավելի հեշտ է դառնալ հարուստ, քան բացատրել բոլորին, թե ինչու այդպես չեղավ:
Հարուստի հոգեբանությունը տարբերվում է աղքատի հոգեբանությունից հետևյալով` հարուստը ներդնում է իր փողերը և ծախսում է այն, ինչ մնացել է: Աղքատը ծախսում է իր փողերը և ներդնում է այն, ինչ մնացել է:
Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը միաժամանակ մի քանի բաների վրա, դուք կստանաք որոշակի արդյունքներ: Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը ինչ-որ կոնկրետ բանի վրա, դուք կստանաք անհավանական արդյունքներ:
Սկզբում ես ասում էի «hուսով եմ ամեն ինչ կփոխվի»: Հետո ես հասկացա, որ միակ ճանապարհը, որպեսզի ամեն ինչ փոխվի` փոխել ինքս ինձ:
P.S.
Ջիմ Ռոնի մասին կարող եք կարդալ այստեղ:
SHNORHAKAL ENQ OGTAKAR XORHURDNERI HMARA! AYN INDZ U IM @NTANIQIN SHAT E OGNUM…
Հիանալի աշխատանք է տարվում, լուռ հետևում եմ գրառումներին, սակայն երբեմն անհնար է լինում չարձագանքելը… Շնորհակալ եմ: 🙂
Shat xelaci mtqeren isk vortexic karoxenq kardal aid girq@ hajeren
Հայերեն չեմ հանդիպել Գառնիկ ջան