Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից:
Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն), առաջարկ (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա), գին:
Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա:
Դիմեք թիրախային լսարանին: Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված գովազդը: Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»:
Խոստացեք առավելություն կամ օգուտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 10 րոպեի ընթացքում»: Երկու դեպքում էլ առավելություններն ակնհայտ են:
Վերնագրում օգտագործեք «ինչպես» բառը: Օրինակ` «Ինչպես ստիպել երեխային լսել», «Ինչպես աշխատել ավելի արդյունավետ», «Ինչպես վաճառել ձեր ծրագիրը»: «Ինչպես» բառը հաջողությամբ կարելի է օգտագործել ինչպես ամսագրերի և թերթերի, այնպես էլ ինտերնետ հոդվածների վերնագրերում:
Հետաքրքրություն առաջացնող հարց տվեք: Գրքում Վիտալեն բերում է հիանալի օրինակ` «Դուք դեռ գրո՞ւմ եք սխալներով», «Դուք դեռ չգիտե՞ք անգլերեն»:
Վերնագրում օգտագործեք «այս» և «ինչու» բառերը: Օրինակ` «Այս նավակները երբեք չեն սուզվում», «Ինչո՞ւ մեր շներն ավելի թանկ արժեն», «Ինչո՞ւ են այս դահուկներն անվանում կատարյալ»:
Ինչ-որ բան առաջարկեք անվճար: Վերնագրում առաջարկեք անվճար նվեր, անվճար խորհրդատվություն, փորձելու անվճար հնարավորություն: Կարևոր չէ, թե ինչ` միայն թե անվճար: Անվճարը միշտ էլ ձգում է մարդկանց:
Մատուցեք վերնագիրը որպես նորություն: Այս կետն ավելի հեշտ հասկանալու համար բերենք օրինակներ` «Մազերի վերականգնման նոր բանաձև», «Իրական բեկում ավտոմեքենաների անվտանգության համակարգերում»: Ինչպես տեսնում եք, նշված վերնագրերն ինչ-որ տեղ հիշեցնում են թերթի հոդվածի վերնագրեր: Այսինքն, դրանք պարունակում են նորություն: Իսկ նորությունները միշտ էլ ուշադրություն են գրավում:
շատ լավ նյութ է իր շատ լավ վերնագրով ։)
Եթե կարելի ա.իմ կողմից ավելացնեմ.”Գովազդեք,բայց մի խաբեք սպառողներին”:
Շատ թանկարժեք ու, կարևորը, ճիշտ ինֆորմացիա էր:
Շնորհակալություն!
Շատ լավ մտահաղացում է Լուկա ջան, որովհետև հիմա մարդիկ մոռացել է իրենց երազանքների մասին և ապրում են առօրյա հոգսերով: Կյանքին նայեք ուրիշ աչքերով, շարժվեք առաջ, դրական տրամադրվելով կյանքին և բոլորի հանդեպ, ու կտեսնեք որ շատ դժվարությունների կողքով անտարբեր կանցնեք:
knereq ay kayqic vochinch chi linum ha copy anel…ashxatanqayin shat haves xorhurdner kan…
Հա Էդգար ջան, փակածա copy-ն:
Մերսի..
Ներողություն, Print Screen էլ չի թույլատրվում անել?)