Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Անձնային աճ

Սովորել, սովորել, անընդհատ սովորել

Կարծում եմ շատերը գիտեն, թե ինչ ուժ ու վստահություն է տալիս այն, երբ նոր բան ես սովորում: Գիտելիքը ուժ է՝ սովորեցնում են դպրոցում: Բայց ինձ համար ուժը այն գիտելիքն է, որը կարող ես պրակտիկ կիրառել քո կյանքում: Սովորելուց ես հաճույք եմ ստանում, որովհետև զգում եմ, որ ամեն մի նոր բան սովորելուց ես մի փոքր աճում եմ: Ես շատ լավ հասկանում եմ, որ այնքան շատ բան կա սովորելու, որ եթե մինչև կյանքիս վերջ էլ սովորեմ, միևնույն է չեմ հասցնի ամեն ինչ սովորել: Բայց դա պետք էլ չէ: Ուղղակի անհրաժեշտ է օրվա ընթացքում ձեռք բերել պրակտիկ գիտելիքների գոնե մի փոքր պաշար: Ամենակարևորը այստեղ պրակտիկ բառն է: Իհարկե, բոլորս էլ հաճույքով կկարդանք աշխարհի յոթ հրաշալիքների, սպիտակ արջերի կամ Ամերիկա մայրցամաքի հայտնաբերման մասին, բայց կոնկրետ ես չեմ կարող ինձ թույլ տալ այս պահին անել դա, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ կիրառել դա իմ կյանքում: Պետք է ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը:

Սովորելը սովորություն է: Ինչպես մյուս բոլոր սովորությունները, սրա հիմքում նույնպես ընկած է նույն մեխանիզմը՝ եթե անընդհատ նույն բանն ես անում, դա դառնում է սովորություն: Բայց սովորելու մի տարբերակ կա, որն ինձ ամենից շատն է դուր գալիս՝ սովորել կոնկրետ գործի վրա: Ինձ համար դա ամենաարդյունավետ տարբերակն է: Այսինքն, ես շատ գրքեր կարող եմ կարդալ, թե ինչպես գործարար դառնալ, բաժնետոմսեր ձեռք բերել կամ լողալ սովորել: Բայց դա չի տա այն արդյունքը, երբ սովորում ես գործի մեջ: Օրինակ, եթե դուք ուզում եք ավտոմեքենա վարել սովորել, այդ դեպքում դուք ոչ թե փորձում եք յուրացնել բոլոր հնարավոր տեղեկությունները ավտոմեքենայի և դրա վարելու վերաբերյալ, այլ ձեռք բերելով նվազագույն գիտելիքներ՝ սկսում եք վարել ավտոմեքենան, իսկ մնացածը սովորում եք ընթացքում:

Բոլորս էլ գիտենք, որ մարդը աճում է ֆիզիկապես և դա մեզանից կախված չէ: Բայց մարդը ունենում է նաև հոգևոր և անձնային աճ: Իսկ դա լիովին կախված է միայն մեզանից: Արեք այնպես, որ ձեր հոգևոր աճը լինի շատ ավելի արագ, քան ձեր ֆիզիկական աճը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Kneres bayc qo het hamadzayn chem Luka jan. Sovorel petqe voch miayn ayn inch karox es praktik ogtagorcel, ayl sovorel petqe amen inch. Uxai petqe sovoract chisht kirares.

  • Ես էլ եմ կարծում, որ պետք է սովորել, սովորել, սովորել ամեն ինչ և անընդհատ: Դու երբեք չես իմանա, թե կյանքիդ որ պահին քեզ ինչ է պետք լինելու իմանալ: Հանկարծ անելանելի թվացող իրավիճակում ուղեղիդ մի անկյունում թաքնված մի բջջից դուրս է լողում այնպիսի մի ինֆորմացիա, որ դու էլ ես զարմանում, որ գիտեիր դա, ուղղակի երբեք անհրաժեշտ չի եղել: Ես ուսուցիչ եմ և հենց դա եմ փորձում սովորեցնել իմ աշակերտներին, կյանքին պատրաստ լինելու համար քիչ է միայն քո մասնագիտությանը տիրապետելը, պետք է ամեն ինչից որոշակի մակարդակի գիտելիք ունենալ, գուցե վաղը որոշում ես նոր գործով զբաղվել, իսկ բազմակողմանի զարգացած լինելը կօգնի չվախենալ նոր որոշում կայացնելուց:

  • Գիտնականները ապացուցել են, որ մեր գլխուղեղում այն կենտրոնը, որը պատասխանատու է նոր գիտելիքի ձեռքբերման և յուրացման համար շատ մոտէ գտնվում երջանկության համար պատասխանատու կետրոնին: Ինչ-որ նոր բան սովորելիս ակտիվանում է նաև կողքի երջանկության կենտրոնը:
    Ահա ևս մեկ պատճառ սովորելու, գիտելիք ձեռք բերելու, որը մեզ հիմք և հնարավորություն կտա երջանիկ զգալու:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»