Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչն է մարդուն դարձնում լիդեր

Իմ կարծիքով լիդերի մասին պատկերացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ոմանց կարծիքով լիդերը պետք է լինի ակտիվ, աչքի ընկնող, շատ խոսացող, ինչ-որ տեղ խիստ, միշտ մարդկանց ուղղություն ցույց տվող և իր ետևից տանող: Մյուսների կարծիքով իսկական լիդերը երբեք աչքի չի ընկնում, քիչ է խոսում, փոխարենը ավելի շատ գործում է և միշտ շարժվում է այն ուղղությամբ, որով մարդիկ են ուզում շարժվել: Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինի լիդերը, կարծում եմ կան մի քանի գծեր, որոնցով նա պետք է օժտված լինի: Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ նա պետք է մարդկանց ինչ-որ խնդիր լուծի: Հիշեք, լիդերը պետք է ոչ թե խնդիրներ գտնի, այլ նա պետք է դրանք լուծի:

Բացի այդ լիդերը պետք է ոգեշնչի մարդկանց, նա պետք է բացահայտի լավագույն գծերը մարդկանց մեջ: Նա պետք է ձգտի այնպես անել, որ յուրաքանչյուր մարդ նույնպես լիդեր դառնա: Լիդերը պետք է օգնի այլ մարդկանց, լսի նրանց, փորձի հասկանալ, մտնի նրանց դրության մեջ, իր մաշկի վրա զգա այն, ինչ զգում են ուրիշները: Իսկական լիդերը չպետք է իրեն բարձր դասի այլ մարդկանցից, նա պետք է ուղղակի ծառայի մարդկանց: Լիդերը պետք է սեփական օրինակով ցույց տա այն, ինչի կոչ անում է ուրիշներին: Լիդերը պետք է լինի բարի, վստահ, համարձակ, կարողանա ընդունել իր սխալները և ներել ուրիշների սխալները: Լիդերից չպետք է վախենան, նրան պետք է հետևեն հարգանքից և վստահությունից դրդված: Իսկական լիդերը չի ձգտում լիդեր դառնալ, դա նրա մոտ ուղղակի ստացվում է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Ես կարծում եմ, որ իսկական լիդերը նա է ում մարդիկ ինքնակամ են հետևում` վստահելով նրա գիտելիքներին և ունակություններին, որոնց շնորհիվ իրենք կհասնեն ցանկալի արդյունքի 🙂

    • Leon ջան, ճիշտ է ոչ բոլոր դեպքերում, բայց ես հակառակը կասեմ՝ ով լիդեր է, նա փող ունի: Խոսքն ավելի շատ գործնական կյանքի մասին է:

  • “Իսկական լիդերը չի ձգտում լիդեր դառնալ, դա նրա մոտ ուղղակի ստացվում է”. Շատ դիպուկ էր ասված: Իսկ այն, որ պարտադիր չէ լիդերը ակտիվ ու շատախոս լինի համոզվել եմ բազմիցս, նույնիսկ թվում է՝ “լուռ” լիդերները ավելի են վստահություն ներշնչում:

  • Իմ համոզմաբ, լիդեր հոգբանական տիպը պիտի օժտված լինի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մեծ զգացումով: Իմ իմացացների մեջ շատ քչերն են ի վիճակի կրելու պատասխանատվության բեռը: Եթե լիդերություն սիրողները դույզն իսկ պատկերացնեն թե պատասխանատվության բեռը բազմապատիկ անգամ գերազանցում է հրամայելու հաճույքը ինքնակամ կհրաժարվեն լիդերությունից: Իրականության մեջ համարյա ոչ մի լիդեր պատասխան չի տալիս իր արածների համար: «Հաղթանակը անհամար ծնողներ ունի իսկ պարտությունները միշտ որբ են:»

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»