Դեյվիդ Օգիլվին գովազդային ոլորտի ամենահայտնի մարդկանցից մեկն է: 1962 թվականին «Time»-ը բնութագրում է նրան որպես «ամենահայտնի հրաշագործը ժամանակակից գովազդի ոլորտում»: «French Magazine» ամսագիրը դասել է նրան Համաշխարհային արդյունաբերական հեղաշրջման գործում ամենամեծ ներդրումն ունեցած այնպիսի «հսկաների» շարքում, ինչպիսիք են Ադամ Սմիթը, Թոմաս Էդիսոնը, Կառլ Մարքսը, Ջ.Ռոկֆելեր-ավագը և այլն:
Ծնվել է Անգլիայում 1911թ.-ին (մահացել է 1999թ.-ին), բայց իր հեղինակությունը ձեռք է բերել Ամերիկայում: Իր ընկերության մասնաճյուղերը բացել է ավելի քան 30 երկրներում: Դեռևս կենդանության օրոք նրան հաջողվել է փառք ու պատվի արժանանալ և անձամբ համոզվել իր ստեղծագործ սկզբունքների ճշմարտացիության մեջ:
Հոդվածի 2-րդ մասում ներկայացնում ենք Դեյվիդ Օգիլվիի մեջբերումներից մի քանիսը, որոնցից մենք բոլորս կարող ենք շատ բան սովորել:
- Գնորդը հիմար չէ — դա քո կինն է:
- Գովազդը կարող է համոզել մարդուն գնել անորակ ապրանք, բայց միայն մեկ անգամ:
- Եթե խոսում են գովազդի մասին, դա վատ գովազդ է: Եթե խոսում են ապրանքի մասին, դա լավ գովազդ է:
- Մեծ գաղափարները — սովորաբար պարզ գաղափարներն են:
- Որքան բարձր է գինը, այնքան ավելի ցանկալի է դառնում ապրանքը գնորդի աչքերում:
- Գովազդի նպատակը մարդկանց զվարճացնելը չէ, այլ նրանց ապրանք վաճառելը:
- Երբեք մի ստեղծեք այնպիսի գովազդ, որը դուք չէիք ցանկանա, որ տեսնեին ձեր ընտանիքի անդամները: Դուք երբեք չէիք խաբի ձեր կնոջը: Մի խաբեք նաև իմ կնոջը:
- Արդյունավետ գովազդում ներդրված մեկ միլիոնն ավելի շատ է վաճառում, քան անարդյունավետ գովազդում ներդրված տաս միլիոնը:
- Հաճախորդը ստանում է այն գովազդը, որին նա արժանի է:
- Դուք չեք կարող ստիպել մարդկանց գնել ձեր ապրանք — դուք կարող եք միայն հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ գնելու այդ ապրանքը:
Օգիլվին վերջնա, մանավանդ իրա մոտեցումները շաաաաաաաաատ լավն են, չնայած իմ կարծիքով իրա կողքին կարան կանգնած են նաև Լեո Բառնետն ու Կլոդ Հոպկինսը
Իրանց մասին էլ անպայման կգրենք Վահագ ջան:
Հա Լուկա ջան ես անհամբեր կսպասեմ Մարէեթինգի բաժինն ինձ շատա հետաքրքրում
Օգիլվիի գանձերիցա`
Նոր Ռոլլս-Ռոյսում 60 միլ/ժամ արագության պայմաններում ամենաուժեղ ձայնը, որը կարելի է լսել, դա մեքենայում տեղադրված ժամացույցի ձայնն է: Երբ Ռոլլս-Ռոյսի գլխավոր ինժեները կարդաց այն, ափսոսանքով հայտնեց հետևյալը. Ժամանակն է ինչ որ բան անել այդ անիծյալ ժամի հետ
Լավն էր 🙂
es mejberumner@ ardiakan en hatkapes mer irakanutyan paymannerum. Anchashak u voch profesional govazd@ hexexela mer eter@. Miak spopanq@ ena vor et hamatarac axbi mej kan @nkerutyunner voronq qich te shat xelaci govazd en anum. Husanq es hodvac@ khasni hasceatererin 🙂
Գովազդի իմաստը կայանում է տվյալ ապրանքի առանձնահատկությունները հմտորեն ընդգծելու մեջ և ոչ մի դեպքում չի կարելի սուտ առավելություններ նշել, եթե դրանք չկան, այլապես, ինչպես նշում է Օգիլվին, հաճախորդը կլինի միայն մեկ անգամ գնող: Սակայն ճիշտ մարքեթինգը ենդադրում է, որ մեկ հաճախորդը ապրանքից գոհ լինելու դեպքում կբերի մյուսին և այդպես շխթայական կշարունակվի 🙂
Anna jan isk mi djgoh@ ahagin mardu kvani qani vor mi zarmanalu tendenc ka mardik aprumen urishi karciqov
Լիովին համաձայն եմ 🙂
Ինչպես ասում են որակը այն է, երբ հաճախորդը վերադառնում է նոր պատվերով, այլ ոչ թե գնված ապրանքը ձեռքին: 🙂
ha iroq u plus nor ideajov orinak M and ms-@ djgoh majreri boxoqnei ardjunqum e stexcvel erb shokolad@ dzerqum halvumer heto mars@ da nkatec u stexcec dzerqi mej chhalvox konfet@