Հաջողության գաղտնիքներ

Երբեմն պետք է ոչ ոքի չլսել

«Եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, ապա նրանք մինչև հիմա ման կգային սայլակներով», — մի անգամ ասել է Հենրի Ֆորդը:

Եվ դա ուղղակի խոսքեր չէին: Որքան էին փորձում համոզել Ֆորդի ինժեներները նրան, որ այն, ինչ նա ուզում է, անհնար է: Բայց անցան տարիներ և Ֆորդի առաջին մեքենան դուրս եկավ գործարանից:

Երբեմն գալիս են պահեր, երբ պետք չէ ոչ ոքի լսել: Եթե դուք ինչ-որ բանում համոզված եք, եթե ձեր սիրտը թելադրում է դա և դուք վստահ եք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի՝ դեմ գնացեք բոլորին: Հիշո՞ւմ եք Կրիս Գարդների մասին պատմող «Երջանկության փնտրումներ» ֆիլմի այն հատվածը, երբ հայրը տղային խորհուրդ է տալիս՝ «մարդիկ, որոնց մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձելու են ապացուցել քեզ, որ քո մոտ էլ ոչինչ չի ստացվի: Մի՛ լսիր նրանց: Եթե երազանք ունես, եթե հավատում ես դրան, գնա՛ մինչև վերջ»:

Այո, երբեմն պետք է ոչ ոքի չլսել: Եթե մարդիկ ձեզ չեն հավատում կամ չեն հասկանում, արեք այն, ինչ պատրաստվում էիք անել և երբ մարդիկ արդյունքը տեսնեն, դա կլինի լավագույն պատասխանը նրանց հորդորներին: Հաճախ հասարակությունը կամ դրա մի զանգված, փորձում է վրադ ճնշում գործադրել: Ոչ թե փորձում է գիտակցաբար, այլ դա ստացվում է ինքնստինքյան՝ միանման համոզմունքների և մտածելակերպի շնորհիվ: Եթե շատ մարդ նույն բանն է ասում, ապա դժվար է դրան դեմ գնալ, նույնիսկ եթե դուք վստահ եք և գիտեք, թե ինչ եք անում: Ամեն դեպքում՝ մի հանձնվեք, որքան էլ որ մարդիկ պնդեն դա: Երբեմն մարդկային զանգվածը ընդունակ է սպանել գաղափարներ, նորարարություններ, երազանքներ և դրա համար նրանք հատուկ ջանք չեն գործադրում: Դա այնպես աննկատ է կատարվում, որ դուք չեք էլ հասցնում հասկանալ՝ այս ի՞նչ կատարվեց, և հետո զարմանում եք՝ այս ինչպե՞ս եղավ, որ ես ետ կանգնեցի, ինչո՞ւ ես փոշմանեցի:

Ամեն դեպքում, հիշեք, եթե վստահ եք և 100%-ով գիտեք, թե ինչ եք անում, եթե ձեր սիրտն է դա ձեզ թելադրում և ոգևորությունն այնքան մեծ է, որ սիրտը սկսում է արագ խփել, ապա ոչ ոքի էլ մի լսեք, արեք այն, ինչ պատրաստվում եք անել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Ինձ շատ դուր եկավ ֆիլմից մեջբերված հատվածը: Ափսոս, որ դեռևս չեմ դիտել այն: Եթե շատերը փորձում են համոզել, որ անհնար է հասնել մեծ նպատակներին, ապա մյուսները ( աշխարհի ամենահաջողակ մարդիկ) հակառակն են ապացուցում: Հաջողակ մարդկանց շարքերը գրավելու համար անհրաժեշտ է հավատալ և գործել նրանց նման: Պետք է գործել նույնիսկ այն դեպքում, երբ համոզված չես, որ ամեն ինչ հաջող կստացվի: Քանզի պարզ է, որ հաջողությունը ( ինչպես կյանքում առհասարակ ամեն ինչ) հեշտ չի տրվում: Մեծ նպատակների համար պետք է մեծ ջանքեր թափել և ոչ մի դեպքում չհանձնվել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»