Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հետաքրքիր է

Առաջինները

Հեղինակ՝ Geneross

  • Առաջին տպագրության գյուտն արել է Ցոհան Գուտենբերգը 1450թ.-ին:
  • Առաջին շոգեմեքենան ստեղծել է Ջեյմս Ուարտը 1765թ.-ին:
  • Առաջին շոգեքարշը ստեղծել է Ռիչարդ Աթևիթիկը 1805թ.-ին:
  • Առաջին երկաթուղին ստեղծել է Ջորջ Սթեֆենսոնը 1825թ.-ին:
  • Առաջին մեխանիկական համակարգիչը ստեղծել է Չարլզ Բեբիջը 1830թ.-ին:
  • Առաջին հեռագրական ապարատը ստեղծել է Սեմյուել Մորզեն 1838թ.-ին:
  • Առաջին օդապարիկը ստեղծել են Մոնգոլֆիե եղբայրները 1873թ.-ին:
  • Առաջին ռադիոն ստեղծել է Ջուլելմո Մարկոնին 1895թ.-ին:
  • Առաջին  լուսանկարչական խցիկը ստեղծել են Լյու Դացեռը և Ժոզեֆ Նիեպսը 1839թ.-ին:
  • Առաջին  հեռախոսը ստեղծել է Ալեքսանդր Բելլ Գրեհեմը 1875թ.-ին:
  • Առաջին անգամ լծակը ստեղծել է Արքիմեդը մ.թ.ա 3-րդ դարում:
  • Առաջին անգամ սինթետիկ կաուչուկ ստացել է ֆրանսիացի  քիմիկոս Բուղարդը 1875-1879թթ.-ներին:
  • Առաջին օլիմպիական խաղերի պատմությունը սկիզբ է առել վազքի մրցումներից մ.թ.ա. 776թ.-ին:
  • Առաջին ձայնագիրը 1877թ.-ին, էլեկտրական լամպը 1879թ.-ին, էլեկտրակայանը 1882թ.-ին ստեղծել է Թոմաս Էդիսոնը:
  • Փարիզում առաջին սրճարանը բացել են հայերը:
  • ԱՄՆ-ում առաջին անգամ յոգուրտ արտադրել են հայերը:
  • Հիվանդանոց հասկացությունը ի հայտ է եկել 8000 տարի առաջ Բաղդադում և ինչպես նշում է Խալիֆ Ռաշիդեն՝ հիմնադրողը եղել է հայ:

Հեղինակի մասին

Geneross

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»