Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Բիզնես գաղափար. տուն ծառի վրա

Ով չի սիրում հանգստանալ բնության գրկում: Ով չի սիրում ամռանը Հանքավան, Ծաղկաձոր կամ Աղվերան գնալ: Բնությունը ձգում է մարդուն: Քաղաքի աղմուկից, մեքենաների շարժից, ծանր օդից հետո երբեմն ուզում ես, որ քո վրա մեղմ քամի փչի, մաքուր օդ շնչես, վազես, թավալվես, բնության գրկում հաց ուտես :):

Շատերս ենք փոքր ժամանակ երազել ծառի վրա տուն ունենալ: Թեկուզ մի փոքրիկ կառույց, որի վրա կկարողանայինք հանգիստ նստել, նայել վերևից և ծառից ինչ-որ բան քաղել և նետել ներքև: Չգիտեմ, Հայաստանում նման տներ կան արդյո՞ք: Կարծում եմ կլինեն, չնայած ես դեռ չեմ հանդիպել: Իսկ պատկերացրեք, թե ինչ հիանալի կլիներ, եթե հյուրանոցներն ու տուրիստական գործակալությունները մեզ նման հանգիստ առաջարկեին Ծաղկաձորում կամ Դիլիջանում, որքան մարդ կուզեր:

Նման տների բազմաթիվ օրինակներ կան արտասահմանում: Ներքևում դուք կարող եք տեսնել դրանց նկարները: Նման տունը մոտեցնում է մարդուն բնության հետ: Պարտադիր չէ, որ տունը լինի հենց ծառի վրա: Այն կարող է լինել նաև այնպես, որ ծառերն աճեն տան մեջ, այսինքն տանը պառկած կարողանաս դրանց դիպչել, կարողանաս դրանց վրա բարձրանալ: Լավ կլիներ, չէ՞ 🙂

Որքան ծառեր կան Հայաստանում, որոնց վրա հնարավոր է նման կառույց սարքել: Որքան տուրիստներ երջանիկ կլինեն մեկ շաբաթ ապրել Դիլիջանում նման տան մեջ: Այնպես որ, եթե դուք ունեք ամառանոց կամ տարածք, ունեք աշխատելու ջիղ և երևակայություն, կարող եք պատրաստել նման մի տուն, վարձով տալ այն հյուրանոցներին կամ տուրիստական գործակալություններին, որոնք էլ կառաջարկեն այն իրենց հաճախորդներին: Միտքն ինձ դուր է գալիս..

* * *

Այս տները գտնվում են Նոր Զելանդիայի հյուսիսում և հիշեցնում են մրգի կորիզներ: Դրանցից ամենամեծը տեղավորում է 30 մարդ: Դրանք տրվում են վարձով՝ կորպորատիվ կամ անհատական երեկույթների համար:

Ծառի վրա տուն Նոր Զելանդիայում

Ծառերով պատված այս տունը գտնվում է Անգլիայում, Ալնվիկ զբոսայգում: Ալնվիկ զբոսայգում է գտնվում Անգլիայի եվրոպական բույսերի ամենամեծ հավաքածուն: Այժմ կառույցը ծառայում է որպես ռեստորան:

Ալվիկ զբոսայգի

Սիեթլից 30 րոպե հեռավորության վրա գտնվում է The Triullium ծառի վրայի տունը: Երկհարկանի այս քոթեջը տրվում է վարձով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են անմոռանալի անցկացնել իրենց հանգստյան օրերը:

Ծառի վրա տուն Սիեթլում

The Hapuku Lodge-ը մի ամբողջ գյուղ է Նոր Զելանդիայում՝ գետնից 9 մետր բարձրության վրա: Բազմաթիվ լուսամուտներից հիասքանչ տեսարան է բացվում Խաղաղ օվկիանոսի վրա: Տները տրվում են վարձով և դրանք ունեն լոգարան, ննջասենյակ և նույնիսկ բուխարի:

The Hapuku Lodge

Անկանզասում Միլլեր ամուսիններին են պատկանում յոթ տներ՝ 8 մետր բարձրության վրա: Դրանք նույնպես տրվում են վարձով՝ 150 դոլար գիշերվա համար:

Տներ Անկանզասում

Վաշինգտոնում, 15 մետր բարձրության վրա է տեղավորված այս տունը: Վարձակալությունը սկսվում է գիշերը 300 դոլարից՝ երկուսի համար:

Տուն ծառի վրա Վաշինգտոնում

Հնդկաստանի խորը ջունգլիներում են գտնվում Bandhavgarh Tiger Reserve’s Tree House Hideaway հինգ տները: Դրանք տրվում են վարձով բոլոր այն տուրիստներին, որոնք սիրում են վայրի բնությունը և ցանկանում են հենց լուսամուտից հետևել վայրի կենդանիներին: Հետաքրքիրն այն է, որ դրանցում կա ոչ միայն տաք և սառը ջուր, այլ նաև օդափոխիչ:

Տուն Հնդկաստանի ջունգլիներում

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»