Սերը գոյության սկիզբն ու վերջն է: Առանց սիրո կյանք չկա: Այդ իսկ պատճառով սերն այն է, ինչի առջև խոնարհվում են իմաստուն մարդիկ (Կոնֆուցի):
Կանայք ստեղծված են նրա համար, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ թե նրա համար, որպեսզի նրանց հասկանան (Օսկար Ուայլդ):
Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչ մի կասկած չունեն, կամ էլ կասկածում են ամեն ինչում (Բալզակ):
Ոչ մի բան մի սկսիր զայրույթի պահին: Հիմար է նա, ով փոթորկի ժամանակ նավ է նստում (Հաուգ):
Որքան խելացի է մարդը, այնքան շատ է նա գտնում յուրահատուկ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն տեսնում մարդկանց միջև (Բ. Պասկալ):
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծ մասը կարողանում են միայն փայլել, բայց ոչ կշռադատել (Կարլեյկ):
Սիրել` ասել է լինել ամբողջապես հափշտակություն, ամբողջապես կիրք, ամբողջ` ցանկություն, ամբողջ` պաշտողություն, հարգանք, ակնածություն, ամբողջ` խոնարհություն, ամբողջ` համբերություն և անհամբերություն, ամբողջ` ՍՐԲՈՒԹՅՈՒՆ: Սիրել` ասել է լինել ամբողջապես արցունք ու հառաչ (Շեքսպիր):
Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում: Դա բարձրացնում է նրան սեփական աչքերում: Բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ` մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին` չթուլացող խստությամբ (Ժ. Սանդ):
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, երբեք չեն ստիպի քեզ լաց լինել (Գաբրիել Գարսիա Մարկես):
Բնավորության հաստատակամությունը ստիպում է մարդկանց դիմակայել սիրուն, բայց միևնույն ժամանակ նա հաղորդում է այդ զգացմունքին հմայք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակը, հեշտությամբ են տեղի տալիս կրքերին, բայց երբեք, ինչպես հարկն է, լի չեն դրանցով (Լառոշֆուկո):
Mersi hetaqrqir aforizmneri hamar: Es aforizmner shat em sirum kardal:
խնդրեմ zaraavi ջան
Պարադոքս… Ինչքան ավելի քիչ եմ համաձայնվում Օսկար Ոայլդի մտքերի հետ, այնքան ավելի շատ եմ սիրում այդ գրողին: Շնորհակալություն հետաքրքիր աֆորիզմների համար:
Vanuhi ջան դուք կարող եք կարդալ Օսկար Ուայլդի աֆորիզմներից նաև աֆորիզմներ բաժնից
Ուայլդի հետ համաձայնել պետք չի, հասկանալ ա պետք, ու կսիրես, ու շատ:
Մերսի Geneross ջան, բայց ինձ թվում է մենակ աֆորիզմենրը հերիք չեն Օսկար Ուայլդ հասկանալու համար, պետք է ստեղծագործությունները կարդալ ամբողջապես` Դորիան Գրեյի դիմանկարը, երկերը, պատմվածքները, հեքիաթները:
Համաձայն եմ հասկանալ է պետք, ընդ որում ոչ թե տառացիորեն , այլ ենթատեքստերով:
Մի քանիսն էլ ես ավելացնեմ Օսկար Ուայլդից.
Մարդկությունը իր դերը չափազանցնում է.դա նրա նախածին մեղքն է:
Ես սիրում եմ ապագա ունեցող տղամարդկանց և անցյալ ունեցող կանանց:
Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ ավելի երկար է տևում: ( 🙂 )
Ինքնախարազանման մեջ յուրահատուկ հեշտասիրություն կա.երբ մենք ինքներս մեզ ենք մեղադրում,զգում ենք , որ այլևս ոչ ոք իրավունք չունի դա անելու:
Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին. հենց դա է սիրավեպը: ( 🙂 )
Աստված ստեղծեց տղամարդուն, տղամարդու համար ստեղծեց կնոջը: Սխալվեց: Ուղղեց սխալը՝ ստեղծեց ավտոմոբիլը: Օ. Ուայլդ
😉
:)))
Vanuhi ջան կներես բայց սիրո պահով քեզ հետ համաձայն չեմ )
հաաա~ պարզա Vanwuhi ջան,, Օսկար Ույալդը աչքիս ուրիշ մոլորակիցա
Geneross ջան ինձ հետ չէ , Օ. Ուայլդի 🙂 իր մտքերից ա: Ինչ? hարատև սերն ա մի փոքր ավելի երկար տևում? 🙂
Vanuhi