Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Մտորումներ

Երբ ես ինձ սիրեցի. Չարլզ Չապլին

Հեղինակ՝ zaraavi

Իմ ամենասիրելի դերասաններից մեկը, մարդ, ով ստեղծեց բարության, պարզության մի կերպար` Չարլզ Չապլին: Սակայն ես չեմ ներկայացնի նրա կենսագրությունը, այլ կպատմեմ նրա մասին իր իսկ խոսքերով: Իր 70-ամյակին նա մի ճառ է ասել, որը մնացել է որպես ուղերձ, կոչ բոլոր մարդկանց: Երբ կարդացի այն, այնքան հոգեհարազատ թվաց, քանի որ ես էլ կարծում եմ, որ մենք նախ պետք է սիրենք մեզ, մեր անձը, որպեսզի կարողանանք սիրել ուրիշներին: Ոչ, չկարծեք, որ դա ինքնահավանությունն է, եսասիրությունը կամ էլ գոռոզությունը: Դա ավելի շուտ ինքնահարգանքն է:

Երբ մենք մեզ չենք սիրում, կարծում ենք, որ ուրիշներն էլ մեզ չեն սիրում, և սկսում ենք ատել նրանց: Երբ մենք մեզ չենք սիրում, դադարում ենք սիրել կյանքը: Այդ դեպքում ինչպես կարող ենք հաշտ ապրել ուրիշների հետ, եթե մենք ինքներս մեզ հետ հաշտ ապրել չգիտենք: Ինչպես կարող ենք օգնել ուրիշներին, եթե մենք ինքներս մեզ օգնել չգիտենք:

Իսկ Չարլզ Չապլինի այդ հայտնի ճառը կարող եք կարդալ այստեղ:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

7 մեկնաբանություն

  • Կարծում եմ “սիրենք ինքներս մեզ” ասելով Չարլզ Չապլինն ի նկատի է ունեցել ինքնագնահատականը: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ տառապում են թերարժեքության զգացումով, չեն կարողանում նորմալ շփվել շրջապատի մարդկանց հետ և վախենում են առաջ գնալուց:

  • Այո, ինձ մոտ այդպիսի պահ եղել է, երբ ինքնագնահատականս շատ ցածր է եղել: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ոչ ոք ինձ չի սիրում, թե բոլորը իմ դեմ են, որ ես վատն եմ, հիմար, տգեղ: Ճիշտ է հիմա էլ լինում են այդպիսի պահեր, սակայն ես դա արդեն գիտակցում եմ և փորձում եմ կառավարել: Ես չէի ցանկանում обижник լինել: Կարծում եմ, որ դա հաղթահարելի է: Իսկ հիմա շնորհակալություն եմ հայտնում իմ համադասարանցիներին: Նրանց շնորհիվ եմ ես այսպիսին:

    • Իհարկե հաղթահարելի է Զառա ջան, ու երբ դա հաղթահարում ես, նույնիսկ շնորհակալ ես լինում նրա համար, որ դա եղել է, որովհետև հենց դրա շնորհիվ դու լրիվ ուրիշ մարդ դարձար:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»