Իմ ամենասիրելի դերասաններից մեկը, մարդ, ով ստեղծեց բարության, պարզության մի կերպար` Չարլզ Չապլին: Սակայն ես չեմ ներկայացնի նրա կենսագրությունը, այլ կպատմեմ նրա մասին իր իսկ խոսքերով: Իր 70-ամյակին նա մի ճառ է ասել, որը մնացել է որպես ուղերձ, կոչ բոլոր մարդկանց: Երբ կարդացի այն, այնքան հոգեհարազատ թվաց, քանի որ ես էլ կարծում եմ, որ մենք նախ պետք է սիրենք մեզ, մեր անձը, որպեսզի կարողանանք սիրել ուրիշներին: Ոչ, չկարծեք, որ դա ինքնահավանությունն է, եսասիրությունը կամ էլ գոռոզությունը: Դա ավելի շուտ ինքնահարգանքն է:
Երբ մենք մեզ չենք սիրում, կարծում ենք, որ ուրիշներն էլ մեզ չեն սիրում, և սկսում ենք ատել նրանց: Երբ մենք մեզ չենք սիրում, դադարում ենք սիրել կյանքը: Այդ դեպքում ինչպես կարող ենք հաշտ ապրել ուրիշների հետ, եթե մենք ինքներս մեզ հետ հաշտ ապրել չգիտենք: Ինչպես կարող ենք օգնել ուրիշներին, եթե մենք ինքներս մեզ օգնել չգիտենք:
Իսկ Չարլզ Չապլինի այդ հայտնի ճառը կարող եք կարդալ այստեղ:
Vay Luka jan shat zgacvac em es shat ei uraxacel, vor ka u kardaci: Amen depqum shnorhakalutyun
Խնդրեմ Զառա ջան 🙂
Կարծում եմ “սիրենք ինքներս մեզ” ասելով Չարլզ Չապլինն ի նկատի է ունեցել ինքնագնահատականը: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ տառապում են թերարժեքության զգացումով, չեն կարողանում նորմալ շփվել շրջապատի մարդկանց հետ և վախենում են առաջ գնալուց:
Mary fr ջան ես էլ եմ կարծում, որ հենց դա էլ նկատի է ունեցել:
Այո, ինձ մոտ այդպիսի պահ եղել է, երբ ինքնագնահատականս շատ ցածր է եղել: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ոչ ոք ինձ չի սիրում, թե բոլորը իմ դեմ են, որ ես վատն եմ, հիմար, տգեղ: Ճիշտ է հիմա էլ լինում են այդպիսի պահեր, սակայն ես դա արդեն գիտակցում եմ և փորձում եմ կառավարել: Ես չէի ցանկանում обижник լինել: Կարծում եմ, որ դա հաղթահարելի է: Իսկ հիմա շնորհակալություն եմ հայտնում իմ համադասարանցիներին: Նրանց շնորհիվ եմ ես այսպիսին:
Իհարկե հաղթահարելի է Զառա ջան, ու երբ դա հաղթահարում ես, նույնիսկ շնորհակալ ես լինում նրա համար, որ դա եղել է, որովհետև հենց դրա շնորհիվ դու լրիվ ուրիշ մարդ դարձար:
Չեմ կարողանում գտնել օնլայն տարբերակը