Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Մտորումներ

Կախվածություն

Հեղինակ՝ Geneross

Մենք բոլորս էլ ինչ-որ բանից կախվածություն ունենք: Բայց ցանկացած կախվածություն հնարավոր է հաղթահարել, եթե… Նախ հասկանանք, թե ինչ է կախվածությունը: Դա մի սովորույթ է, որից մենք չենք կարողանում ձերբազատվել: Դա մի բան է, որը մենք անում ենք բնազդորեն և դա արդեն բնավորություն է դարձել: Կախվածություն ասելով միանգամից մի հասկացեք ծխախոտ կամ ալկոհոլ, դրանք կարող են լինել նույնիսկ ամենափոքր սովորությունները, որից մենք կախում ունենք: Կախվածությունը մենք կարող ենք հաղթահարել, եթե դրա առկայության մասին խոստովանենք ինքներս մեզ: Գաղտնիք չէ, որ մենք չենք համարձակվում ընդունել մեր թերությունները, բայց պետք է ուժ գտնել և նախ խոստովանել դա, այնուհետև գտնել ելքեր (միշտ էլ ելք կա, ուղղակի պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել): Oրինակ, մենք կարող ենք գտնել մի բան, որը կփոխարինի կախված լինելուն: Ելք միշտ էլ լինում է, մի փոքր կամք և կարելի է հաղթահարել ցանկացած կախվածություն:

Հեղինակի մասին

Geneross

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»