Աֆորիզմներ

Աֆորիզմներ դժվարությունների մասին

Մինչև բուն աֆորիզմներին անցնելը մի քանի բան եմ ուզում ասել դժվարությունների մասին: Հիշում եմ, տարիներ առաջ դպրոցական ավարտական երեկոյին ուսուցիչներիցս մեկն ասաց. «կյանքն առանց դժվարությունների անհետաքրքիր է»: Եվ միայն տարիներ հետո ես հասկացա, որ կյանքն առանց դժվարությունների անհնար է: Դրանից ևս մի քանի տարի անց ես հասկացա, որ դժվարությունները միշտ չէ, որ մեզ թուլացնում են, այլ հակառակը` ավելի հաճախ դրանք մեզ ուժեղ են դարձնում: Եվ երբ դա հասկացա, ամեն անգամ, երբ իմ կյանքում ինչ-որ դժվարություն էր լինում, հիշում էի, որ առանց դրա ես կյանքում չեմ կարող առաջ գնալ և դա երջանիկ կյանքի մի մասն է: Երբ սկսեցի դժվարություններին այդպես վերաբերվել, դրանք իմ կյանքում քչացան: Ահա և ողջ հոգեբանությունը… Իսկ հիմա անցնեմ աֆորիզմներին:

Հոռետեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն: Լավատեսը ցանկացած դժվարությունում փնտրում է հնարավորություն (Ուինստոն Չերչիլ):

Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է (Ժան Ժակ Ռուսո):

Միշտ ընտրեք ամենաբարդ ճանապարհը, այնտեղ դուք չեք հանդիպի մրցակիցներ (Շառլ Գոլ):

Լավ հնարավորությունը թաքնված է դժվարությունների և խնդիրների մեջ (Էնշտեյն):

Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների (Վոլտեր):

Ցանկացած խնդիր ունի լուծում: Միակ դժվարությունը կայանում է նրանում, որպեսզի գտնել այն (Էվվի Նեֆ):

Կյանքում ոչ մի դժվար բան չկա: Այդ մենք ենք դժվար: Կյանքը պարզ բան է և դրանում ինչն ավելի պարզ է, դա էլ ավելի ճիշտ է (Օսկար Ուայլդ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»