Մենք ինքներս էլ զգում ենք, որ այն, ինչ անում ենք, կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց առանց այդ կաթիլ օվկիանոսը փոքր կլիներ (Մայր Թերեզա):
Բառերով բոլոր մարդիկ նույնն են, և միայն գործողություններն են ցույց տալիս տարբերությունը (Ժան Մոլեռ):
Ազատ լինելը չի նշանակում անգործ լինել, այլ ինքնուրույն որոշել ինչ անել կամ ինչ չանել (Ժ. Լաբրյույեր)
Երբ հիմարը գովաբանում է մեզ, նա մեզ արդեն այդքան էլ հիմար չի թվում (Լառոշֆուկո):
Ամենալավ աշխատանքը — դա բարձր վարձատրվող հոբբին է (Հենրի Ֆորդ):
Անհնարը — դա բառ է հիմարների բառարանից (Նապոլեոն Բոնապարտ):
Ապագան գուշակելու լավագույն եղանակն է` ստեղծել այն (Պիտեր Դրուքեր):
Դուք իրոք երազանք ունե՞ք: Իսկ ի՞նչ եք այսօր արել, որպեսզի այն իրականություն դառնա (Էնդրյու Մետյուզ):
Միայնության մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, թե ով է նա իրականում (Արթուր Շոպենհաուեր):
Շարժվիր քո ճանապարհով և թող մարդիկ ասեն ինչ ցանկանան (Դանթե):
Այն, ինչ պետք չէ անել, մի արա նույնիսկ մտքերում (Էպիկտետ):