Վաչե Դավթյանը Ուկրաինայի էլեկտրոտեխնիկայի շուկայում խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Պրոմկաբել-Էլեկտրիկա»-ի հիմնադիրն է: Վաչեի և ընկերության մասին դուք ավելի մանրամասն կիմանաք հոդվածի երկրորդ մասում, իսկ այժմ մի քանի խորհուրդներ 43-ամյա հաջողակ գործարարից.
«Ուկրաինայում ապրելու տարիներին ես հասկացա մեկ բան՝ հնարավոր է հասնել ամեն ինչի, ինչ ցանկանաս, անհրաժեշտ է միայն շատ ուժեղ ցանկանալ դա և անընդհատ շարժվել դեպի նպատակը: Մի դրեք ձեր առջև փոքր նպատակներ, օրինակ «ուզում եմ մեքենա գնել» կամ «ուզում եմ ամսական $1000 աշխատել»: Թող դրանք լինեն միջանկյալ նպատակներ: Դրեք ձեր առջև շատ մեծ, վեհ նպատակներ: Օրինակ, «ուզում եմ դառնալ Ուկրաինայի լավագույն վիրաբույժը» կամ «ուզում եմ դառնալ ամենահաջողակ գործարարը»: Եվ եթե դուք զգում եք, որ անընդհատ դժգոհ եք նրանից, թե ինչպես եք դուք ապրում կամ կարոտով եք հիշում անցյալը, ապա դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան այնպես չեք անում: Միայն ձեր կյանքի ամեն մի րոպեն վայելելով դուք կարող եք լինել երջանիկ և ներդաշնակ և կարող եք հասնել բոլոր բարձունքներին: Այդ պատճառով էլ դրեք ձեր առջև անիրականանալի նպատակներ և իրականացրեք դրանք»:
Հաջողության հասնելու Վաչե Դավթյանի քայլերը
Դարձրեք դժվարը սովորական, սովորականը կդառնա հեշտ, իսկ հեշտը հաճելի:
Սկզբունքներ
- համբերություն
- անկեղծություն ամեն ինչում
- ուղղվածություն դեպի դուրս
- պատճառների որոնում միայն քեզ մեջ
- կասկածներ, հետադարձ կապ
- անշահախնդրորեն տալու սովորություն
Նպատակաուղղվածություն
- զինվեք ռազմավարությամբ
- դրեք նպատակներ
- հասցրեք գործը մինչև վերջ
- եղեք համառ և աշխատասեր
- դարձրեք ձեզ կարգապահ
- շտապեք թույլ տալ սխալներ
Ինքնակատարելագործում
- հասկացեք և բացահայտեք ինքներդ ձեզ
- արտաքին տեսք, ձայն, մարմնի լեզու
- դրական մտքեր և խոսակցություններ
- արգելափակում դրեք (բացասական, վամպիրներ)
- բացառեք ալկոհոլը և ծխախոտը
- կարդացեք, կարդացեք և ևս մեկ անգամ կարդացեք
Կենսագրությունը և ընկերության պատմությունը
Վաչե Դավթյանը ծնվել է 1969թ-ին Երևանում: 1991թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1993թ-ին տեղափոխվել է Ուկրաինա և 2 տարի անց հիմնադրել է «Պրոմկաբել» ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է մալուխների և էլեկտրոտեխնիկայի վաճառքով: 1993թ-ին այն ուներ ընդամենը 5 աշխատող և տեղավորված էր երկու սենյականոց գրասենյակում: 1995թ-ին ընկերությունը սկսում է զբաղվել մալուխների մանրածախ առևտրով: Բացվում են առաջին երկու «Պրոմկաբել» խանութները: 1997թ-ին ընկերությունը դառնում է Ուկրաինայի խոշորագույն շինարարական ընկերությունների՝ «Կիեվգոռստրոյ»-ի և «Պոզնյակիժիլստրոյ»-ի մատակարարը: 2001թ-ին սկսում է ցածր և բարձր լարման սարքավորումների մատակարարումը, որից հետո վերանվանվում է «Պրոմկաբել-Էլեկտրիկա»: 2003թ-ը ընկերության համար շրջադարձային է լինում: Ընկերությունը տեղափոխվում է սեփական պահեստային համալիր: Մանրածախ առևտրի խանութները սկսում են աշխատել նոր անվան տակ՝ «Պան Էլեկտրո»: 2004թ-ին ընկերության տեսականու մեջ հայտնվում է լուսատեխնիկա: Ընկերությունում ներդրվում է հաճախորդների հետ աշխատանքի CRM-համակարգ, սկսվում է ավելի մեծ ուշադրություն դարձվել հաճախորդների կարիքների վրա: 2005թ-ին ընկերությունը հրաժարվում է մանրածախ առևտրի խանութների սխեմայից՝ նախապատվությունը տալով ֆրանչայզինգին: 2007թ-ին վաճառքում են հայտնվում եվրոպական արտադրության ցածր լարման նոր սարքավորումներ՝ “Moeller”, “ETI”, որակյալ լուսատեխնիկա: Մեկ տարվա ընթացքում ընկերության վաճառքներն աճում են 2,5 անգամ: Այսօր ընկերությունը հանդիսանում է Ուկրաինայի էլեկտրոտեխնիկայի շուկայի առաջատարներից մեկը:
Հրաշալի է գրված:Այստեղ կան նաև Վաչե Դավթյանի մնացած հիանալի մտքերը. my.korrespondent.net/user/198469/publications/blogs
Մերսի Սևակ ջան:
Շնորհակալ եմ Լուկա ջան, ինձ համար նորություն էր մեր հայրենակցի ձեռքբերումները ու գործունեությունը:
Խնդրեմ Վահագ ջան: