Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչ է հաջողությունը

Այս հոդվածում կփորձենք միասին հասկանալ, թե ի՞նչ է հաջողությունը: Ինձ համար հաջողությունը լինում է երկու տեսակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Վերջինս կարելի է անվանել նաև կյանքի հաջողություն:

Հաջողությունների շատ մարդիկ են հասնում, բայց կյանքում հաջողության՝ հասնում են քչերը: Օրինակ, երբ դեռահասն անվճար ԲՈՒՀ է ընդունվում՝ դա հաջողություն է, բայց դա դեռ կյանքի հաջողություն չէ և դրանով նրան դեռ չի կարելի հաջողակ մարդ անվանել: Կամ, եթե ֆուտբոլային թիմը հաղթում է երկրի առաջնությունում, դա նույնպես հաջողություն է, բայց դրանով այդ թիմը դեռ «հաջողակ թիմ» չէ, քանի որ մեկ կամ մի քանի հաջողությամբ հաջողակ չեն դառնում:

Եթե վերցնենք կարճաժամկետ տեսանկյունից, հաջողությունը դա «հաղթանակն» է: Այսինքն, հաջողությունն այն է, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան: Ուզում եմ միանգամից ասել, որ հաջողությունը — դա ֆինանսական հաջողությունը չէ: Իհարկե, կա նաև ֆինանսական հաջողություն ասվածը, ինչպես օրինակ անձնական կյանքում հաջողություն կամ ուսման մեջ հաջողություն: Բայց մեր կայքում, երբ մենք խոսում ենք հաջողության մասին, մենք չենք խոսում ֆինանսական հաջողության մասին, չնայած դա շատ կարևոր է, այլ խոսում ենք ավելի գլոբալ՝ հաջողության մասին: Այսինքն, կարճաժամկետ տեսանկյունից հաջողությունն ավելի պարզ է և շատ մարդիկ են բազմաթիվ հաջողությունների հասնում: Հաջողություն կարելի է համարել, օրինակ, ամուր ընտանիք կազմելը, լավ աշխատանքի ընդունվելը, օլիմպիադայում հաղթելը, շահութաբեր բիզնես սկսելը, երազանքների ճանապարհորդության մեկնելը, վիճակախաղով մեքենա շահելը կամ երկրի նախագահի հետ հանդիպելը:

Միշտ ձգտեք հաջողության կյանքում:

Կյանքում հաջողությունն այլ է: Կյանքում հաջողության հասնելը շատ ավելի դժվար է, քան առանձին հաջողությունների դեպքում: Բայց դրանց մեջ մի կապ կա: Երկարաժամկետ տեսանկյունից հաջողությունը կազմված է կարճաժամկետ տեսանկյունից բազմաթիվ հաջողություններից: Ինչպես է, օրինակ, առանձին կետերից կազմվում շրջանը, այնպես էլ առանձին հաջողություններից կազմվում է կյանքի հաջողությունը: Երբ նայում ես երկարաժամկետ տեսանկյունից, ապա հաջողությունն ու երջանկությունը գրեթե հոմանիշներն են, այսինքն հաջողակ է այն մարդը, ով երջանիկ է և երջանիկ է այն մարդը, ով հաջողակ է: Հետևաբար, եթե ուզում ես դառնալ հաջողակ կյանքում, պետք է ձգտես դառնալ երջանիկ:

Սա իմ կարծիքն էր, այսպես եմ ես վերաբերվում հաջողությանը: Սակայն ինձ ավելի հետաքրքիր է Ձեր կարծիքները՝ ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը: Կհանդիպենք մեկնաբանություններում 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

23 մեկնաբանություն

  • Նախ, շնորհակալություն, LUKA ջան, ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը: Հիմա կարճ կասեմ իմ կարծիքը.
    Ինձ համար հաջողությունը դա ճիշտ ապրելն է:
    Ճիշտ, բառիս բոլոր իմաստներով:

  • Շատ հաջող բացատրություն էր Luka ջան: Ինձ հատկապես դուր եկավ երկարաժամկետ ու կարճաժամկետ հաջողությունների գաղափարը և շրջանի պահը:

  • Я с Вами полностью согласна! Быть счастливымпзначит быть удачливым человеком! Моя удача и мое счастье заключается в том, что у меня самый хороший брат на всем белом свете, самая-самая-самая мама, бабушка!!!!!!!!!!!!Их мне изначально подарил Бог, но самая большая удача в том, что я обрела настоящих друзей, кого с уверенностью могу назвать сестрами!!!!!!!!!!!!!

  • Լուկա ջան, ինչպես միշտ հիանալի հոդված է ստացվել քեզ մոտ, շնորհակալություն: Ինձ համար հաջողությունը նաև մարդկանց որևէ կերպ օգտակար լինելն է, երբ կարող ես ինչ-որ լավ, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ բան անել…

  • Ես հիմնականում համաձայն եմ ասվածների հետ, բայց կան մարդիկ, ովքեր հաջողակ են աշխատանքում, բայց ոչ կյանքում,ընտանեկան՝ ի նկատի ունեմ.. Դա կարճաժամկետ է, թե երկարաժամկետ..

    • Vika ջան, կախված թե ինչպես է նա իրեն կյանքում զգում, երջանիկ է , թե ոչ: Եթե նայում ես դեպի անցյալ և տեսնում ես, որ կարելի է ասել երբեք էլ երջանիկ չես եղել ու դժվար թե ինչ-որ բան մոտ ժամանակներիս փոխվի, դա երկարաժամկետ է: Բայց եթե դա կյանքի ընդամենը մի փոքր հատված է, որը չի ազդում ձեր ընդհանուր կյանքի վրա, դա կարծում եմ կարճաժամկետ է: Նայած ինչպես ես դրան վերաբերվում, ինչպես ես քեզ զգում:

  • Իմ կարծիքով ամենամեծ նվաճումն ու հաջողությունը երջանկությունն է !!! Երբ մարդը երջանիկ է` նա ուժեղ է, ինքնավստահ և շատ բանի կարող է հասնել…

  • Լուկա ջան, իմ կարծիքով հաջողությունն այն է, երբ առավոտյան արթնանում ես ու բարձր տրամադրությամբ գնում աշխատանքի, բնականաբար սեփական ընկերությունում :Ճ, և աշխատանքից հետո ավելի բարձր տրամադրությամբ վերադառնու մես տուն` ճանապարհին մտածելով, թե ինչպես ուրախացնես քո սիրելի ընտանիքին 😀

    • Արմեն ջան, ես չեմ կարծում որ անհաջողակ մարդիկ կան, կան պարզապես մարդիկ, ովքեր դեռ չեն հասել իրենց հաջողությանը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»