Բանկեր

Saxo Bank: Ֆինանսներ և դիզայն

Saxo Bank-ը դանիական ներդրումային բանկ է, որը ստեղծվել է 1992թ-ին դանիացի գործարարներ Լարս Քրիստենսենի և Կիմ Ֆուրնեի կողմից: Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին կատարել օնլայն ներդրումներ միջազգային շուկաներում և առաջարկում է ֆինանսական գործիքների լայն ընտրանի՝ արտարժույթ, բաժնետոմսեր, ֆյուչերսներ, օպցիոններ և այլ ածանցյալ արժեթղթեր: Հաճախորդներն առևտուրն իրականացնում են բանկի կողմից ստեղծված առևտրային հարթակի միջոցով: Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Դանիայում, սակայն այն ունի գրասենյակներ և ներկայացուցչություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններում: Բանկում աշխատում է ավելի քան 1000 մարդ, իսկ սպասարկումը տեղի է ունենում 50 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն: Սա մի փոքր տեղեկություն Saxo Bank-ի մասին, բայց հոդվածը ոչ միայն բանկի ֆինանսական գործունեության, այլ նաև նրա կենտրոնական գրասենյակի արտաքին տեսքի մասին է:

Բանկի կենտրոնական գրասենյակը

2009թ-ին Wallpaper ամսագիրը ընտրում է վերջին ժամանակաշրջանի ամենագեղեցիկ շինությունները (ճակատային մասով): Առաջատարների ցուցակում հայտնվում են շինություններ աշխարհի բոլոր ծայրերից՝ Ալյասկայից մինչև Արաբական Էմիրություններ: Դրանց մեջ էր նաև Saxo Bank-ը: Saxo բանկի կենտրոնական գրասենյակի շինարարությունը սկսվում է 2006թ-ին և արդեն 2008թ-ի սեպտեմբերին բանկի առաջին աշխատակիցները զբաղեցնում են իրենց տեղերը նոր շենքում: Մինչ այդ կենտրոնական գրասենյակի աշխատակիցները տեղավորված էին Կոպենհագենում և նրա շրջակայքում գտնվող 5 տարբեր շինություններում: Սակայն բանկի զարգացման արագ տեմպերը և աշխատողների թվի անընդհատ աճը ստիպեցին բանկի ղեկավարությանը սկսել նոր գրասենյակի շինարարությունը, որն այսօր տեղավորում է 800 հոգու: Այսքանը բանկի մասին, մնում է միայն դիտել նկարները:

Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank
Saxo Bank

Հավանեցի՞ք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»