Աֆորիզմներ

Ճապոնական աֆորիզմներ

Ժպտացող դեմքի վրա նետ չեն արձակում:

Լավագույն առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը մարդիկ չեն նկատում:

Ծովերն ու գետերն իրենց տուրքը ստանում են հարյուրավոր լեռնային աղբյուրներից նրա համար, որ նրանք ավելի ցածր են գտնվում: Դրա շնորհիվ նրանք իշխում են լեռնային բոլոր հոսքերի վրա: Այդպես էլ իմաստունը, որպեսզի լինի այլ մարդկանցից բարձր, դնում է իրեն նրանցից ցածր:

Ավելի հեշտ է գտնել տաս հազար զինվոր, քան մեկ գեներալ:

Որպեսզի տանես մարդկանց քո հետևից, գնա նրանց հետևից:

Ավելի լավ է լավ մարդու թշնամի լինել, քան վատի ընկեր:

Ուզում ես իմանալ քո մասին` հարցրու ուրիշներին:

Ոչ թե հարցերն են կործանում, այլ պատասխանները:

Ծեր մարդուն վերաբերվիր այնպես, ինչպես հորդ:

Չկա լույս առանց ստվեր:

Նույնիսկ իմաստունն է հազարից մեկ անգամ սխալվում:

Ով սիրում է մարդկանց, նա երկար է ապրում:

怒りは敵と思え

Հ.Գ.
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է վերջին տողում գրված:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»