Հաջողության գաղտնիքներ

Մեջբերումներ Նապոլեոն Հիլլից

Եթե ունեք իրական նպատակ, գտեք պատճառ, որի համար դուք կարող եք հասնել դրան, այլ ոչ թե հարյուրավոր պատճառներ, թե ինչու դուք չեք կարող անել դա:

Հարգանքով վերաբերվեք և լսեք հարուստ փորձով մարդկանց: Փորձառու մարդու մոտ միշտ էլ կարող եք գտնել այն, ինչ ձեզ պետք է: Վերցրեք նրանցից ամենալավը` դրական հատկանիշները, գիտելիքները, փորձը, բայց ոչ թուլությունները:

Լրիվ այլ բան է ունենալ նպատակ, և միանգամայն այլ բան` ջանքեր գործադրել դրան հասնելու համար:

Միշտ պետք է լինի այնպիսի մի բան, հանուն ինչի կարելի է ապրել:

Եթե դուք հավատում եք, որ ընդունակ եք անել ինչ-որ բան, ապա մեծ մասամբ դեպքերում դա ձեզ կհաջողվի: Այս հարցում միտքը գերիշխում է նյութականին:

Երբ ձեզ ասում են. «Դա անհնար է», եղանակ գտեք դա անելու:

Երբ դուք գիտեք, թե դեպի ուր եք շարժվում և անում եք առաջին քայլը, դուք արդեն հաջողության ճանապարհին եք:

Կարևոր չէ, թե որքան ժամանակ եք դուք ծախսել մտածմունքների և հնարավորությունների ուսումնասիրման վրա: Դա դժվար թե օգուտ տա ձեզ, եթե դուք այդպես էլ չսկսեք գործել:

Որպեսզի խոսեք էնտուզիազմով, մի մոռացեք հետևյալի մասին.

  • Խոսե՛ք բարձր,
  • Խոսե՛ք արագ,
  • Ընդգծե՛ք, առոգանություն պահպանեք,
  • Դադարներ տվե՛ք,
  • Թո՛ղ ձեր ձայնի մեջ զգացվի ժպիտը,
  • Փոխե՛ք տոնի բարձրությունը և ձայնի ուժգնությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»